Գողթանիկի ջրվեժում որոնվում է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զորաբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են 1-ին վաշտի պարեկներ Գարիկ Կարապետյանն ու Արման Կարապետյանը։

Տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։Այս պահին փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի Երևանից դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը։

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Ռուսաստանը այդ հարցը շատ արագ լուծելու է․ ցամաքային ծանր հարձակումներ են սպասվում․ Հայկ Նահապետյան (video) ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դրել մարդու իրավունքների ՝ ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի փուչիկը «պայթեց»․ փաստերի դաժան իրականությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի, 45 վկաների, Հուստիանե, Եվփիմե և Քրիստինե կույսերի հիշատակության օրն է այսօր Գժվել ենք․ ում դուռը գնում ենք՝ խաբում են․ ես իմ աչքով եմ տեսել՝ տղես ողջ ա․ անհետ կորածի մայր (video) Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում․ Տիգրան Դումիկյան #ՈՒՂԻՂ․ Ինչո՞ւ հրապարակ եկավ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը․ Հայկ Նահապետյան (video) ԱԱ-2026․ Հայտնի է եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը «Կարո՞ղ եք գուշակել՝ գույքի օտարումից ինչքա՞ն փող է մուտք արվել բյուջե. դժվար կարողանաք. չկա ոլորտ, որտեղ սրանք չեն…». Արթուր Դանիելյան Շիրակամուտում գետից դուրս է բերվել ջրահեղձ եղած 43-ամյա տղամարդու մարմինը Ոչ նորմալ ճանապարհ ունենք, ոչ մի բան․ գյուղում շարժ չի մնացել․ գյուղացին՝ Նարեկ Կարապետյանին (video) Եկեղեցու ապագան ձեր դեմքն ունի, այն սկսվում է ոչ թե վաղը, այլ այսօր՝ ձեր հավատքից․ Ռուբեն Սրբազան Շոգը չի նահանջում․ Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին․ Գագիկ Սուրենյան (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Սուրենյանը՝ Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվող եղանակի մասին Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց․ Տիգրան Աբրահամյան Ո՞ր հասցեներում լույս չի լինի Ջրասուզակը 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին Իսպանիայի հավաքականը` ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Բանտարկյալների թվով Թուրքիան Եվրոպայում 1-ին տեղում է «Խաղաղության» վերսալյան մոդելը՝ տնտեսական դրսևորմամբ. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am