Ահազանգ Զվարթնոց օդանավակայանից. Վահան Հովհաննիսյան
Վահան Հովհաննիսյանը գրում է․
«Զվարթնոց օդանավակայան. ահազանգ:
Մամուլն օրեր առաջ անդրադարձել էր օդանավակայանում առկա մարդկային խցանումներին, ինչը պետք է ազդակ հանդիսանար այն շտկելուն ուղղված քայլեր նախաձեռնելու համար, սակայն ոչինչ չի փոխվել:
Այսօր գիշերը երկու կամ երեք ինքնաթիռ միաժամանակ վայրէջք էր կատարել և Հայաստան ժամանողները ստիպված էին ուշ գիշերով, հոգնած ու ջարդված, երեխաների ու մեծահասկաների հետ հերթում անցկացնել մեկից երկու ժամ և ավել:
Առաջին անգամ Հայաստան էին ժամանել նաև զբոսաշրջիկներ, ովքեր զզված ու հիասթափված իրենց ափսոսանքն էին հայտնում մեր երկիր ժամանելու համար, խոստանում այլևս երբեք չկրկնել այդ սխալը:
Զբոսաշրջությունը պետք է լիներ մեր երկրի տնտեսության զարգացման առաջնահերթությունը, որի առաջին նախադրյալը պետք է հանդիսանար նաև օդանավակայանում հոսքային անհարմարությունների վերացումը:
Հայաստանը զբոսաշրջային պարտադիր այցելության երկրների ցանկում չէ, չլինի Հայաստանը կլինի մեկ այլ երկիր, իսկ օդանավակայանում տիրող իրավիճակը ամենևին չի վկայում մեր երկիր գալու օգտին որոշում կայացնելու մասին»:
