Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 2010թ. աշխարհի չեմպիոն Անդրես Ինիեստան կիսվել է իր սպասելիքներով ԱԱ-2026-ի գլխավոր հանդիպումից՝ խոսելով այն մասին, թե ինչպես իսպանացիները կարող են կանգնեցնել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին եզրափակիչում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

«Մեսսիին ամբողջությամբ փակելն ուղղակի անհնար է։ Խնդիրն ավելի շուտ այն է, թե Իսպանիան որքանով կկարողանա սեփական խաղով վնասել Արգենտինային՝ ստեղծելով ու իրացնելով գոլային պահերը։ Լեոյի մասին խոսելն ավելորդ է, անգամ բառեր չեմ գտնում նկարագրելու համար։ Նրա վճռականությունը, ինքնավստահությունն ու այն ամենը, ինչ նա անում է յուրաքանչյուր խաղում… Մնում է միայն խոնարհվել դրա առաջ»,- Ինիեստայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Խոսելով իսպանացիների տրամադրվածության մասին՝ ֆուտբոլի լեգենդն ընդգծել է, որ Իսպանիայի հավաքականի խաղացողները պարտավոր են դաշտ դուրս գալ առանց վախի նշույլի անգամ.

«Վախենալով չես կարող ֆուտբոլ խաղալ։ Նրանք եզրափակիչին մոտենում են լիակատար ինքնավստահությամբ։ Ամեն ոք հստակ գիտի իր անելիքը։ Անկախ նրանից, թե ով և որ դիրքում դաշտ դուրս կգա, նրանք վստահություն են ներշնչում, որ ամեն ինչ վերահսկողության տակ է»,- հավելել է իսպանացին։

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության Արգենտինա — Իսպանիա եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Իսթ-Ռութերֆորդ քաղաքի «Մեթլայֆ» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

 

դիտվել է 381 անգամ
Լրահոս
Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ Զելենսկի Ոստիկանության ծառայողների կողմից 3 տարի առաջ տեղի ունեցած uպանnւթյանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Գողթանիկի ջրվեժում որոնվում է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը Երևանում հնչած կրակոցներից 15-ամյա անչափահաս է վիրավորվել․ Շամշյան Հայաստանից ԵՄ մինչև հիմա գոնե 1 կգ ձուկ չի արտահանվել. Սպուտնիկ Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ահազանգ Զվարթնոց օդանավակայանից. Վահան Հովհաննիսյան Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ «Լադա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի «Շարժվում ենք առաջ». Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը Ողբերգական դեպք՝ Սևանում․ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. գետից դուրս է բերվել մեկ մարմին Ընկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած կանգնած է. Ռոզա Ծառուկյան Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ На самом деле надо расставить все точки над i 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի Ինչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականին Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է». Ռուբեն Մելիքյան Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով Բելգիայում շոգի պատճառով մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներին Բա էդ գրքերում մի տող չկա՞ր օրենքը խախտող, մարդկանց խոշտանգող, գազան կտրած ու անօրեն իշխանավորների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am