Բա էդ գրքերում մի տող չկա՞ր օրենքը խախտող, մարդկանց խոշտանգող, գազան կտրած ու անօրեն իշխանավորների մասին

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․ 

Գուցե իսկապես հոգեբույժ- հոգեբանների ուսումնասիրության տիրույթում են այս մարդու վարքագծի տատանումները, քայլերն ու խոսքերը և մենք իզուր ենք փորձում մեր սուղ բժշկական գիտելիքներով ինչ որ բան բացատրել: Որովհետև շատ բան ոչ տրամաբանական վերլուծության է տրվում, ոչ մարդկային բարոյականության սահմաններում է տեղավորվում, ոչ էլ առավել ևս օրենքների ու օրինականության...
Մարդը կատաղորեն, միջնադարյան վայրենու նման հարձակվում է իր քաղաքական ընդդիմախոսների վրա, բացահայտ սպառնում, թե «նստելու ես ու երկար», «բոմժ եմ սարքելու», «հացին կակա ես ասելու», հետո առանց դատ ու դատաստանի սկսում է խլել ունեցվածքը ու իրանից բեթար իր անօրեն իրավապահներին ֆաս է տալիս պետական մեքենայի դեմ անզեն ու անպաշտպան մարդկանց վրա:
Այնքան է մոռանում օրենքի ու Սահմանադրության մասին, որ չի էլ նայում, թե ինչքան մեծ թվով սովորական մարդիկ, ՀՀ քաղաքացիներ են իր կատաղության նոպայի հետևանքով տուժում: Հետո չքմեղ դեմքով նստում է էկրանի առաջ ու պատմում է, թե ինչքան լավ գիրք է այդ օրը կարդացել ինքը:
Բա էդ գրքերում մի տող չկա՞ր օրենքը խախտող, մարդկանց խոշտանգող, գազան կտրած ու անօրեն իշխանավորների մասին:
Իր անձնական կարգադրությամբ քաղաքական գործիչներ, այդ թվում երիտասարդ կին են բերդ տանում, զրկում 13 տարեկան երեխու հետ տեսակցություններից, իսկ ինքը հպարտանում է, թե ինչ հարուստ մշակութային կյանք կա Հայաստանում, թե ինչպես է թատրոն այցելել, պատմում է, որ 5 ներկայացում է նայել այս օրերին:
Բա էդ ներկայացումներից ոչ մեկում հումանիզմի, կանանց հանդեպ հարգանքի, անմեղ մարդուն կալանավորելու անթույլատրելիության մասին մի խոսք չկա՞ր: Թե՞ մի ականջիցդ մտնում, մյուսից դուրս է գալիս:
Փարավոն ռեստորանում հարսանիք անողներին դուրս են վռնդում, «Մուլտի ուելնեսը» կապարակնքում են` մարզվողներին կիսամերկ դուրս շպրտում, «Մուլտի ռեստ հաուզից» հյուրերին են վռնդում, Օլիմպավանից պարապող սպորտսմեններին, ինքը մեղմ ժպիտով պատմում է, թե ինչքան լավ ռեստորաններ ու թանգարաններ կան Երևանում, ինչքան է ավելացել Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը...գժանոց...
Լիքը ուրիշ շիզոֆրենիկ դրսևորումներ էլ, վստահ եմ, նկատած կլինեք: Փոքրացած Հայաստանի բրոշկան կրծքին փակցրած մարդը նստած Խորենացու Հայոց պատմությունն է կարդում...
Մարդիկ իրենց ծաղիկը տոննաներով թափում են, ջերմոցներ են փակվում, կառավարության վերջին նիստում ծաղիկ աճեցնող 3 նոր ջերմոց հիմնելու համար մաքսային արտոնություններ է տալիս` ամեն մեկին մոտ 50 միլիոն դրամի կարգի:
Գագիկ Ծառուկյանի առյուծները խլում են` որպես «իրեղեն ապացույց», նրա որդուն` Նվերին պատկանող վագրերին էլ երևի` որպես «բոնուս» են տանում գազանանոց: Մարդու սեփականության իրավու՞նք. չէ, չենք լսել նման բան...
ՀԷՑ-ը խլում են` հոսանքազրկումներն են շատանում, Արարատցեմենտը վերցնելուց հետո երևի ցեմենտը երկրից վերանա:
Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են` գյուղացին ու արտահանողն է տուժում, երկաթուղին ու Հայռուսգազարդը խլելուց հետո էլ երևի գազը վերանա, գնացքները չաշխատեն... կարևորը, որ իրենք միլիոնանոց պարգևավճարները շարունակեն ստանալ...
Տպավորություն է, որ ոչ մի օր առանց սկանդալի, առանց խլել-բռնել- նստացնել- փչացնել-ավերելու այս մարդը չի կարողանում ապրել: Երկիր կառավարելը չի ստացվում, բայց երկրում մթնոլորտը մղձավանջի վերածելը հրաշալի ստացվում է:

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով Բելգիայում շոգի պատճառով մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներին Բա էդ գրքերում մի տող չկա՞ր օրենքը խախտող, մարդկանց խոշտանգող, գազան կտրած ու անօրեն իշխանավորների մասին Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները «Ռուսաստանի պատասխանը չի ուշանա և կլինի շատ ուժգին». Դաշնային խորհուրդ Վթարային ջրանջատում Մեղրիում Գեղարքունիքի մարզում՝ Ծովասարում, բшխվել են «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավnրներ Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր Զիդանը շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի հիմնադրամում անանուն նվիրատվություններն աստղաբաշխական թվերի են հասնում․ ի՞նչ են թաքցնում հանրությունից․ «Ժողովուրդ» Տարիներ առաջ հռչակել էիր «ՀԴՄ դիկտատուրա», ի՞նչ եղավ այն․ Ոսկան Սարգսյան Հանձնարարականը sms-ով են ստացել, թե՞ կուսակցական նիստերի ընթացքում մտքի տիտան գործընկերներն են փոխանցել այդ գաղափարը․ փաստաբան Փաշինյանը Ծառուկյանից և այլ ընդդիմադիրներից ստեղծում է «փոխանակման ֆոնդ»՝ ՌԴ-ի հետ բանակցելու համար․ քաղաքագետ Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակից Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի ՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերում Կհետաձգվի՞ արդյոք ԱԱ-2026-ի եզրափակիչը․ հայտնի է ՖԻՖԱ-ի դիրքորոշումը Wildberries-ը վերացնում է Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոնների միջադեպերի հետևանքները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am