«Ռուսաստանի պատասխանը չի ուշանա և կլինի շատ ուժգին». Դաշնային խորհուրդ
Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին՝ հայտարարելով՝ պատասխանը չի ուշանա։
«Ռուսաստանի պատասխանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա իրականացվող հարձակումներին կլինի շատ շուտով և շատ կոշտ»,-մասնավորապես, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։
«Դպրոցներից, բնակելի շենքերից, պատմական հուշարձաններից հետո հերթը հասավ «Wildberries» ընկերության լոգիստիկ կենտրոններին։ Հասկանալի է, որ սրիկաները թիրախավորում են հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները, այսպես է արտահայտվում ժամանակակից նացիզմը»,- ասել է Կարասինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական զինուժը հարվածներ է հասցրել «Wildberries»-ի՝ Էլեկտրոստալում և Կոտովսկում գտնվող պահեստներին, Ռուսաստանում քրեական գործ են հարուցել փաստի առնչությամբ՝ ահաբեկչության հոդվածով։
