Աննա Հակոբյանի հիմնադրամում անանուն նվիրատվություններն աստղաբաշխական թվերի են հասնում․ ի՞նչ են թաքցնում հանրությունից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը վերհանել է մի ուշագրավ օրինաչափություն, որը կասկածի տակ է դնում Հայաստանում բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքը։ Ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի 2023-2026 թվականների նվիրատուների ցանկերը և դրանք համադրելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցուցանիշների հետ, ակնհայտ է դառնում, որ իշխանական ընտանիքի հիմնադրամի ամենաառատաձեռն հովանավորները հենց երկրի խոշորագույն տնտեսվարողներն են, հատկապես՝ հանքարդյունաբերական հսկաները։

Առաջին հերթին աչքի է զարնում հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների կենսական դերակատարումը հիմնադրամի բյուջեի համալրման գործում. Հատկանշական է Հայաստանի երրորդ խոշոր հարկատուի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) դիրքավորումը, որը ՀՀ 3-րդ խոշոր հարկատուն է և միայն 2026 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 15․48 միլիարդ դրամ հարկ։ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը 2023-2024 թվականներին ընդհանուր առմամբ 70 միլիոն դրամի դրամաշնորհ է տրամադրել հիմնադրամի «Quanta» ծրագրին, իսկ 2025 թվականին ևս 20 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։

Մեկ այլ խոշոր հանքարդյունաբերող ընկերություն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 6․10 միլիարդ դրամ վճարած հարկերով եզրափակում է Հայաստանի առաջատար հարկատուների տասնյակը, նույնպես պարբերաբար ֆինանսավորել է վարչապետի տիկնոջ նախաձեռնությունները։ Ընկերությունը 2023-2024 թվականներին հիմնադրամին նվիրաբերել է 5 միլիոն դրամ, իսկ արդեն 2026 թվականին այդ գումարը կրկնապատկել է՝ հասցնելով 10 միլիոն դրամի։

Հանքարդյունաբերական ոլորտի մյուս ակտիվ նվիրատուներից է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, որը թե՛ 2023-2024 թվականների ժամանակահատվածում և թե՛ 2025 թվականին հիմնադրամին է փոխանցել 10-ական միլիոն դրամ։ Այս շարքը համալրում են նաև «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն՝ փոխանցելով 10 միլիոն դրամ, և քարի արդյունահանմամբ ու վերամշակմամբ զբաղվող «ՋԻ ԹԻ Էս Սթոուն» ՍՊԸ-ն՝ 1 միլիոն դրամ նվիրատվությամբ։

Պակաս ուշագրավ չէ նաև տնտեսության մյուս ոլորտների խոշորագույն ներկայացուցիչների մասնակցությունը, որոնց կատարած վճարումները ևս աչքի են ընկնում տպավորիչ թվերով։

Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը 2026 թվականի առաջին եռամսյակում վճարել է աննախադեպ 21․37 միլիարդ դրամ հարկ՝ գլխավորելով հարկատուների ցուցակը, 2025 թվականին «Մոբայլ Սենթր» խանութների ցանցի միջոցով 10 միլիոն դրամ է նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին։

Ֆինանսաբանկային համակարգի առաջատարներից «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2023-2024 թվականներին փոխանցել է 10 միլիոն դրամ, իսկ 2025 թվականին կրկնապատկել է իր նվիրատվությունը՝ հասցնելով 20 միլիոն դրամի։

Իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սուքիասյան» հիմնադրամը 2025 թվականին փոխանցել է 10 միլիոն դրամ։

Խոշոր արտադրողներից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն երկու տարբեր ժամանակահատվածներում՝ 2023-2024 թվականներին և 2025 թվականին, նվիրաբերել է 10-ական միլիոն դրամ։

Պարբերական աջակցությամբ աչքի է ընկել նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը»՝ ընդհանուր առմամբ փոխանցելով ավելի քան 6․3 միլիոն դրամ։

Ինչպես նաև «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ն, որը 2023-2024 թվականներին փոխանցել է 10 միլիոն դրամ, իսկ 2026 թվականին՝ ևս 20 միլիոն դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած պաշտոնական թվերը պարզապես աղաղակող են։ Աննա Հակոբյանի հիմնադրամում անանուն նվիրատվությունները ոչ թե 100 հազար դրամ են, այլ չափվում են աստղաբաշխական թվերով, որոնց իրական աղբյուրները հանրությունից թաքցված են, թեև Լենա Նազարյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, ուղղակի պատասխանատվություն է կրում հիմնադրամի թափանցիկության համար։

Ստացվում է մի զավեշտալի իրավիճակ. տարիներ առաջ Լենա Նազարյանն ու Արայիկ Հարությունյանը կոռուպցիոն վտանգներ էին տեսնում ընդամենը 100 հազար դրամի մեջ և դատարաններով աղմուկ բարձրացնում, իսկ այսօր, երբ Լենա Նազարյանը նստած է հենց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, նրա աչքի առաջ հիմնադրամ մուտքագրվող օրինակ 300,000 դոլարի անանուն փոխանցումը նրա մոտ ոչ մի հարց, քննարկում կամ մտահոգություն չի առաջացնում։

Արդյո՞ք սա էր ձեր հռչակած սկզբունքայնությունն ու թափանցիկությունը, պարոնա՛յք և տիկնա՛յք նախկին «սկզբունքային» ընդդիմադիրներ։ Թե՞ կոռուպցիան կոռուպցիա է միայն այն ժամանակ, երբ դուք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեք։

Հավելենք, որ ներկա դրությամբ 2026 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների թիվը 8 է, իսկ ընդհանուր նվիրատվության գումարը՝ 115 մլն դրամ։

Ամփոփելով նշված տարիների ֆինանսական ողջ պատկերը՝ կարող ենք փաստել, որ 2023-2026 թվականների ընթացքում Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին տրամադրված նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 854 միլիոն ՀՀ դրամ, ավելի քան 404,000 ԱՄՆ դոլար և շուրջ 26,000 եվրո։ Այս աստղաբաշխական միջոցների առյուծի բաժինը գոյացել է հենց պետական հատուկ կարգավորման և վերահսկողության տակ գտնվող հանքարդյունաբերական ընկերությունների ու Հայաստանի առաջատար հարկատուների միջոցներից, ինչն ուղղակիորեն հարցեր է առաջացնում առ այն, թե արդյոք սա զուտ անկողմնակալ բարեգործություն է, թե՞ քաղաքականապես ապահովագրված լինելու երաշխիք»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով Բելգիայում շոգի պատճառով մահացության ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄԷ օդանավակայաններին և նավահանգիստներին Բա էդ գրքերում մի տող չկա՞ր օրենքը խախտող, մարդկանց խոշտանգող, գազան կտրած ու անօրեն իշխանավորների մասին Ադրբեջանում 6 երկրի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսվում Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ները «Ռուսաստանի պատասխանը չի ուշանա և կլինի շատ ուժգին». Դաշնային խորհուրդ Վթարային ջրանջատում Մեղրիում Գեղարքունիքի մարզում՝ Ծովասարում, բшխվել են «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավnրներ Հնդկաստանում hրավառությունների գործարանում պայթյnւն է տեղի ունեցել․ կան զnhեր Զիդանը շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից․ «Հրապարակ» Աննա Հակոբյանի հիմնադրամում անանուն նվիրատվություններն աստղաբաշխական թվերի են հասնում․ ի՞նչ են թաքցնում հանրությունից․ «Ժողովուրդ» Տարիներ առաջ հռչակել էիր «ՀԴՄ դիկտատուրա», ի՞նչ եղավ այն․ Ոսկան Սարգսյան Հանձնարարականը sms-ով են ստացել, թե՞ կուսակցական նիստերի ընթացքում մտքի տիտան գործընկերներն են փոխանցել այդ գաղափարը․ փաստաբան Փաշինյանը Ծառուկյանից և այլ ընդդիմադիրներից ստեղծում է «փոխանակման ֆոնդ»՝ ՌԴ-ի հետ բանակցելու համար․ քաղաքագետ Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակից Իրանը դադարեցրել է կատարել Վաշինգտոնի հետ կնքված հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. ԱԳՆ Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի ՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերում Կհետաձգվի՞ արդյոք ԱԱ-2026-ի եզրափակիչը․ հայտնի է ՖԻՖԱ-ի դիրքորոշումը Wildberries-ը վերացնում է Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոնների միջադեպերի հետևանքները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am