Տամբովի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարձակման հետևանքով զnhվել է Wildberries-ի յոթ աշխատակից
Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի յոթ աշխատակից է զոհվել անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքո: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Եվգենի Պերվիշովը, հաղորդում է РБК-ն։
«Թշնամական ԱԹՍ-ների՝ Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին հարվածելու հետևանքով զոհվել են գիշերային հերթափոխի յոթ աշխատակիցներ։ Ցավակցություն եմ հայտնում բոլոր հարազատներին ու մերձավորներին, անպայման կօգնենք զոհվածների ընտանիքներին»,- գրել է նա։
Եվս 25 մարդ տուժել է, նրանցից 23-ը հոսպիտալացվել են։ Պերվիշովի խոսքով՝ մարդիկ հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել, մեկ մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վեցը՝ ծանր, իսկ 16-ը՝ միջին ծանրության։
«Դեպքի վայր օպերատիվորեն ժամանել են շտապօգնության մեքենաներ, հրշեջ հաշվարկներ և ԱԻՆ ուժեր, իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Wildberries-ի պահեստի տարածքում բաց հրդեհը մարվել է, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- հստակեցրել է նահանգապետը։
Հուլիսի 17-ի երեկոյան Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է ավելի քան 370 ուկրաինական դրոն, հայտնել էր Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մատույցներում, 64 ԱԹՍ խոցվել է մայրաքաղաքին մոտենալիս։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն տեղեկացրել էր, որ մարզի երկնքում խոցվել է հինգ անօդաչու թռչող սարք։
Վլադիմիրում անօդաչու թռչող սարքը հարվածել է բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան, հայտնել էր տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Ավդեևը։
