ՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերում
Երբ «Wildberries»-ի աշխատակիցները փորձել են լքել Կոտովսկի պահեստը, ուկրաինական ԱԹՍ–ները հարվածներ են հասցրել տարհանման ելքի մոտ, և մարդիկ չեն կարողացել դուրս գալ տարածքից։ Այս մասին պատմել է տուժածներից մեկը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Տամբովի մարզի Կոտովսկում և մերձմոսկովյան Էկտրոստալում գտնվող պահեստների վրա։ Կոտովսկ ում հարվածի հետևանքով 7 մարդ, որոնք աշխատել են գիշերային հերթափոխով, տեղում զոհվել են, 25-ը` վիրավորվել։
Այժմ Տամբովի մարզի վիրաբույժները տուժածների մարմիններից մետաղական գնդիկներ են դուրս բերում։
Մարզպետ Եվգենի Պերվիշովը նշել է, որ դրանք խոցող տարրեր են, որոնք Կիևն օգտագործել է խաղաղ բնակիչներին առավելագույն վնաս հասցնելու համար։
Էլեկտրոստալայում շարունակում են մարել «Wildberries»–ի պահեստում բռնկված հրդեհը, մարման համար ուղղաթիռներ են գործարկվել:
Հրդեհն այնպիսի ուժգնության է, որ ծուխը տեսանելի է Մոսկվայի օդանավակայաններից մեկնող ինքնաթիռներին։
