Դաստիարակը քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակը տևական ժամանակ չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի աշխույժ վարքագիծը, անօգնական վիճակում գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դիտավորությամբ, 2024 թվականի ապրիլ-մայիսն ընկած ժամանակահատվածում մանկապարտեզի ննջարանում նախ քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ:

Դաստիարակի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Բաքվում սարսափելի վիճակ է․ ի՞նչ են ասել միջազգային գործընկերները ռազմագերիների մասին․ Առաքելյան (video) Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. փաստաբան (video) Վարդան Ղուկասյանը պետք է շտապ վիրահատվի․ փաստաբանը մանրամասներ հայտնեց (video) Աբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 15մլն դրամ գրավով (video) Վարդան Ղուկասյանի էմոցիոնալ ելույթը դատարանում (video) Դաստիարակը քաշքշել, ապա հարվածել է երեխայի գլխին․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ճապոնիայում կանանց կարգելվի կայսր դառնալ Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները Կադրային հարցերն ԱԺ-ում թեժ փուլ են մտել․ «իրենց մարդկանց» աշխատանքի տեղավորելու փորձեր են արվում Ինչպես խուսափել աղիքային վարակներից շոգ եղանակին Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ հատուկ վերանայման բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ դատարան Գագիկ Ծառուկյանի բիզնեսների վրա հարձակումը շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում․ Մեսրոպ Առաքելյան (video) Կոտայքի մի շարք համայնքներում աղիքային վարակի պատճառը ջուրն է. տուժել են նաև երեխաներ Հանրային մեղադրողը միջնորդեց ևս երեք ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի կալանքը Իսրայելի Քնեսեթը ինքնալուծարվել է Բյուրեղավանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է․ պահանջում են «Վեոլիա Ջրի» նկատմամբ խիստ մոտեցում «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի Ռոբերտ Քոչարյանից Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը Աննախադեպ սցենար. ինչու է քննարկվում ԱԱ-2026-ի եզրափակչի տեղափոխման հարցը Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն դատարան Կենդանաբանական այգու խորհրդի նիստում քննարկել են առյուծի անկման պատճառները «Տակա՛նք, ի՞նչ իրավունքով էիր բարձրացել Խուստուփ․ սա քեզ էժան չի նստելու»․ վաստակաշատ մանկավարժ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am