2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը, որտեղ կմրցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները, կարող է տեղափոխվել կամ հետաձգվել Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, թեև նման սցենարի հավանականությունը խիստ ցածր է գնահատվում: Այս մասին հայտնում է արգենտինական Olé պարբերականը, հաղորդում է armsport.am-ը։
Վճռորոշ հանդիպումը նախատեսված է հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում։ Խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 23:00-ին:
Աղբյուրի համաձայն՝ մրցաշարի եզրափակչի տեղափոխման հավանականությունը փոքր է, սակայն նման տարբերակը լիովին չի բացառվում: Եթե օդի աղտոտվածության մակարդակը վտանգ ներկայացնի մասնակիցների առողջությանը, ՖԻՖԱ-ն ունի հատուկ արձանագրություններ, որոնք թույլ են տալիս գնահատել իրավիճակն ու անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել մրցաշարի անցկացման ձևաչափում: Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ եզրափակիչ հանդիպման ժամանակացույցի որևէ պաշտոնական ճշգրտման կամ փոփոխության մասին հայտարարություն չի եղել:
Հատկանշական է, որ օրեր առաջ հյուսիսամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության «Չիկագո Ֆայր» – «Վանկուվեր Ուայթքեփս» հանդիպումը օդի ցածր որակի պատճառով հետաձգվել էր և կկայանա միայն հոկտեմբերի 6-ին:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը