Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի խոսնակ, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար դոկտոր Մաթթիաս Կոպպի։

Դոկտոր Մաթթիաս Կոպպը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ ճանաչողական այցի նպատակն է առավել խորությամբ ծանոթանալ Հայոց Եկեղեցուն, հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր ու մշակութային ժառանգությանը և քրիստոնեական ավանդույթներին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները նպաստում են ժողովուրդների և Եկեղեցիների միջև հարաբերությունների ու եղբայրական կապերի առավել ամրապնդմանը։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ մասնավորապես ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության, հոգևոր ու մշակութային ժառանգության կերտման գործում։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ իր գնահատանքը հայտնելով բարեկամ երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Քույր Եկեղեցիներին և միջազգային կառույցներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին, Հայաստանի հոգևոր ու հասարակական կյանքին։

դիտվել է 202 անգամ
Լրահոս
«Բա էս էրեխեքին ինչի՞ տարար սպшնեցիր… արի՛, ես քեզ տանեմ, ցույց տամ»․ արցախցիները՝ Կառավարության մոտ (video) «Բա որտե՞ղ են իրենք ծնվել»․ Ալենի հարցի մեջ այս ցինիկների քաղաքական բարոյազրկումն է․ Հակոբյան Փաշինյանը հաստատեց, որ մեր անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է․ Բեգլարյան Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել #ՈՒՂԻՂ․ «Տեռորիստի նման սպառնում է․ Փաշինյանի նոր հրեշավոր ծրագիրը»․ Մենուա Սողոմոնյան (video) «Ձրի ա՞ էդ դատավորը Քոչարյաններին կալանքի տարել»․ լրագրողը Փաշինյանի դիմաց իր խոսքերը դրեց (video) Խարբերդի մանկատանը մահվшն 2 դեպք է գրանցվել. քրեական գործ է հարուցվել Բա որտե՞ղ են ծնվել․ էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին Մերձավանում բшխվել են թիվ 205 երթուղու միկրոավտոբուսն ու «Nissan Teana»-ն. կա 5 վիրավnր Փաշինյա՛ն, այ․․․ դու գիտե՞ս՝ ով ես․ Անաստաս Իսրայելյանը հունից դուրս եկավ Կառավարության դիմաց (video) Պուտինը և Թրամփը գործնական, պրագմատիկ և բարեկամական հարաբերություններ ունեն․ Պեսկով Բա քո նման լրտեսի հարցը ո՞նց պիտի լուծենք. Լևոն Զուրաբյան 8 տարի է վերընգա՛ծ եք…Փաշինյա՛ն,ուշադիր լսի՛ր՝ ու՞մ եք ծախել էս գործերը․ սևազգեստ ծնողները պոռթկացին (video) Աստվածամուխ Սուրբ Գեղարդը նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Հայ կինը խայտառակեց Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին (video) Փեզեշքիանը կոչ է արել իրանցիներին միավորել ջանքերը Այս մարդու ցինիզմին կնախանձեին անգամ հայատյաց ադրբեջանցի գրոհայինները․ Արթուր Սուքոյան Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի ևս 4-6 աստիճանով Նոր Սահմանադրության բովանդակությունը քննարկելը անհարգալից վերաբերմունք կլինի հենց ընդդիմության նկատմամբ. Բաբայան «Բռնվե՛ք»․ Փաշինյանի սուր արձագանքը լրագրողի հարցին ու նոր սպառնալիքները (video) Աննա Վարդապետյանը գիտի՝ ինչի են սպшնել մեր երեխեքին․․․ Սևազգեստ մայրը ցավից գոռում է (video) «Նիկո՛լ, մեռնեմ էլ, երեխուս դիակը հանելու եմ, բերեմ ստեղ…»․Սևազգեստ մայրը՝ սարսափելի մանրամասներով (video) «Նիկո՛լ, էդ խիղճդ քեզ պահի․ դու չոքելու ես Եռաբլուրում»․ պատերազմի մասնակցի պատասխանը (video) Փաշինյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խիստ զգուշացմանը (video) Չե՛ս կարող, Փաշինյա՛ն․․․լսե՛ք ժողովուրդ, մենք ինչ ենք անելու․ Անաստաս Իսրայելյանը՝ Կառավարության մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am