Վարդավառի օրը Վաղարշյան փողոցում կրակոցների դեպքով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Վաղարշյան փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ սպանության փորձի և խուլիգանության հոդվածներով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
«Այս պահի դրությամբ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու համար, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը»,-հավելել են ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ Վարդավառի օրը կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ։ Միջադեպի կադրերը տարածվել էին համացանցում ու մեծ տարածում ստացել։
