Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային

Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է փոխանցել Մեծ Բրիտանիային՝ կապված բրիտանական ռազմական նավի հետ, որը հատել է այն ջրերը, որոնք հարավամերիկյան երկիրը համարում է իր տարածքային իրավասության ներքո։

 «Հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատուն է ուղարկվել պաշտոնական բողոքի նոտա։ Նոտայում արտահայտվել է ամենավճռական մերժումը HMS Medway նավի իրականացրած տեղաշարժերի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Արգենտինայի ԱԳՆ հայտարարության մեջ։


Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ նավն անցել է Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների՝ արգենտինական կողմին պատկանող տարածքային ջրերով, մինչդեռ բրիտանական կողմը չի ներկայացրել պատշաճ ծանուցում, ինչպես պահանջում են երկկողմ համաձայնագրերը։

 «Արգենտինայի կառավարությունը վճռականորեն դատապարտում է բրիտանական այս ռազմական ներխուժումը այն տարածքներ, որոնք գտնվում են Արգենտինայի իրավասության ներքո»,- հայտարարել է նախարարությունը։

Ատլանտյան օվկիանոսի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիները շուրջ 200 տարի տարածքային վեճի առարկա են Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև։

1982 թվականի ապրիլին երկու երկրների միջև սկսվեց զինված հակամարտություն։ Արգենտինան պարտվեց պատերազմում՝ երկուսուկես ամիս տևած մարտերի ընթացքում կորցնելով 649 զինծառայող։ Բրիտանական կողմի կորուստները կազմել էին 255 մարդ։ 2013 թվականի մարտին կղզիների բնակիչների ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ընթացքում քվեարկեց այն բանի օգտին, որ տարածքը շարունակի մնալ Միացյալ Թագավորության կազմում։ Արգենտինան, սակայն, չի ճանաչել հանրաքվեի արդյունքները։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան 5 միլիարդ դրամ պարգևավճար կստանան Հենց սա է Ծառուկյանի միակ մեղքը․ Արման Աբովյան (video) Դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունից հերքում են Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանում «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ-ի կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն». Արմեն Աշոտյան Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ «Արա՛, Գագոյի փողով ուժ եք ստացել ու հարձակվել եք վրեն»․ Իսրայել Հակոբկոխյան (video) Զելենսկին Ռադային է ներկայացրել վարչապետի թեկնածուին «Մի՛ սահմանափակեք ինձ,իմ իրավունքները մի՛ ոտնահարեք»․ լարված խոսակցություն դատավորի ու Աղեկյանի միջև (video) Էս թիմը զրոյից ստեղծել ենք․․․ մարզիչը՝ երեխաների հետ Օլիմպավանի դիմաց մարզում է անցկացնում (video) Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային «Այ ո՜՜՜՜րբ, ու՞ր ես, անտեր ես մնացել» (video) #ՈՒՂԻՂ․ Ուրացող սպորտսմեննե՛ր, Գագոյի աչքերին ո՞նց եք նայելու․ լեգենդար Իսրայել Հակոբկոխյան (video) «Ռեխներդ բացել էիք Ծառուկյանի վրա, դե լսե՛ք՝ ինչ է ձեզ սպասվում»․ Արման Աբովյան (video) «Ալենին ասել են՝ կերա՞ր, դե ռադդ քաշի, թե չէ․․․»․ Մանուել Մանուկյան (video) Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ տնտեսագետ Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը» «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան Գագիկ Ծառուկյանը երկրի կեսին լավություն է արել, դուք էս ինչ եք անում․ մարզչի խոսքը (video) Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am