Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից

Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող, ԱՄՆ և Իրանի քաղաքացի հանդիսացող Դենա Քարարիին հեռանալ Իսլամական Հանրապետությունից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին X-ում հայտնել է նրա փաստաբան Ջարեդ Գենսերը։

«Ուրախ եմ հայտարարելու, որ Դենա Քարարին, որը 2024 թվականի դեկտեմբերից չէր կարողանում հեռանալ Իրանից կեղծ մեղադրանքների պատճառով, այժմ ազատ է», – գրել է նա։ Գենսերը պարզաբանել է, որ Քարարին «անվտանգ է և վերադառնում է ԱՄՆ»։

Քարարին Իսլամական Հանրապետությունում մեղադրել էին լրտեսության և թշնամական պետության հետ համագործակցության մեջ։ Թեև նա ձերբակալված չէր, սակայն Քարարիի նկատմամբ Իրանի իշխանությունները կիրառել էին երկրից դուրս գալու արգելք։

CBS News-ի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Քարարին հուլիսի 8-ին սրտի կաթված է ստացել։

Երկու աղբյուրներ հայտնել են նաև, որ Քարարիի անունը ներառված էր այն ամերիկացիների ցանկում, որը ԱՄՆ պետդեպարտամենտը փոխանցել էր ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին՝ Իրանի հետ դիվանագիտական բանակցությունների ընթացքում նրա ազատ արձակումը պահանջելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 15-ին Truth Social-ում գրել էր, որ Իրանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, սակայն չէր նշել նրա անունը։

«Նա այժմ ապահով կերպով դուրս է եկել Իրանից և գտնվում է լավ վիճակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գնահատում է Իրանի այս բարի կամքի դրսևորումը»,- գրել էր Թրամփը։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ տնտեսագետ Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը» «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան Գագիկ Ծառուկյանը երկրի կեսին լավություն է արել, դուք էս ինչ եք անում․ մարզչի խոսքը (video) Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի Արմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքը Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ Աշոտյան Հերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համար Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից Հայաստան են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Ասեմ՝ կոնկրետ ինչ պատճառով Նիկոլը չի թողնում, որ գերիները վերադառնան․ Սուրեն Սուրենյանց (video) Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից Գեղամ Մանուկյանը բացահայտում է նիկոլական հերթական ստերը (video) Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում․ մարզիչները երեխաներին մարզում են մարզադպրոցի դիմաց (video) Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ» Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. Աբրահամյան Ինչպե՞ս է Նիկոլը կուշտ՝ ճգնաժամի ժամանակ (video) Տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Արտակ Զաքարյան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնյաների գործով քրվարույթն ուղարկվել է դատարան Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am