Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը

Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը, հաղորդում է բրիտանական The Guardian-ը: Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ, հաղորդում է Ազատությունը։

«Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»,- գրել է հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։

Թերթը հիշեցրել է՝ Սոկոլովը մեկն է այն 36 նվիրատուներից, որ ֆինանսական միջոցներ են հատկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի նորոգման համար։ Այս նախագիծը գնահատվում է 350 մլն դոլար։ Կոնստանտին Սոկոլովի նվիրատվության չափը հայտնի չէ, վերջինս մերժել է The Guardian-ի հարցազրույցի խնդրանքը։

Tripp+ առևտրային հիմնադրամը, որը հիմնել և նախագահելու է Սոկոլովը, ըստ պետդեպի, կառավարելու է 201 միլիոն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։
Փետրվարին՝ Երևան կատարած այցի ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Tripp+ հիմնադրամը որակել էր որպես «պատմական վերափոխման» մի մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։

Միևնույն ժամանակ, ըստ The Guardian-ի, «հստակ չէ, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն շահույթ ստանալ հիմնադրամից ու արդյո՞ք ստանալու են փոխհատուցում իրենց դերակատարության համար»։

Սոկոլովը Հայաստանում հայտնի է որպես հայաստանյան կապի խոշոր օպերատորներից «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր։ «Վիվա Արմենիա»-ն վերջերս ձեռք էր բերել նաև մեկ այլ օպերատորի՝ «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը։

Ապրիլին «Ազատություն»-ը գրել էր, որ նա նաև Թեղուտի պղինձ-մոլիբդենի հանքավայրի հնարավոր գնորդն է։ Սոկոլովը պաշտոն է զբաղեցնում Northern Pillar Energy կոնսորցիումում, որը մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային մալուխների հաղորդակցությամբ է զբաղվում, կապելով Աֆրիկան Եվրոպային, Չիկագոյում գործող IJS Investments-ի հիմնադիրն է, հիմնադիր է նաև Ցյուրիխում գործող Gotthard Investment AG-ում. այս ընկերությունը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների մատուցման, էներգետիկայի ու անշարժ գույքի ոլորտներում։

Պետքարտուղարության խոսնակը վստահեցրել է՝ հիմնադրամը կհետևի ամերիկյան օրենսդրության պահանջներին՝ տարեկան հաշվետվությունների, անկախ աուդիտների մասով, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրման շրջանակում՝ շահերի բախման պահանջներին։

The Guardian-ը ԱՄն արտաքին աջակցության հարցերով մասնագիտացած չորս փորձագետների հետ է զրուցել, ովքեր ասել են՝ ընդունված է, որ Սպիտակ տունն ինքն ընտրի նմանատիպ ամերիկյան ձեռնարկությունների ղեկավարներին։ Այլ հարց է, որ նրանք չեն կարող անձնապես օգուտներ քաղել կատարվող ներդրումներից:

ԱՄՆ-ն նման 13 հիմնադրամ է ունեցել 1989 թվականից ի վեր, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Կոնգրեսը 300 միլիոն դոլար ուղարկեց ՝Հունգարիայում և Լեհաստանում ներդրումներ կատարելու համար: Երեք տարի անց Կոնգրեսը լիազորեց գործադիր իշխանությանը ստեղծել նոր ձեռնարկատիրական հիմնադրամներ Արևելյան Եվրոպայի ցանկացած պետությունում: Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամը ստեղծվել է այս՝ հետխորհրդային օրենսդրության հովանու ներքո։

«Որոշ նշաններ կան, որ Սոկոլովի ֆինանսավորման ֆոնդը կաճի»,- գրել է Guardian-ը մանրամասնելով՝ Պետքարտուղարության արտաքին աջակցության բաժնի պաշտոնյա Ջերեմի Լևինը ապրիլին ասել է, որ գործակալությունը 400 միլիոն դոլար է ապահովել TRIPP+ հիմնադրամի համար:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Ալիևը Սամվել Կարապետյանին մի նպատակով է անդրադարձել․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ վտանգավոր բաներ է նկատել Նաիրի Հոխիկյանը Իրանում (video) Սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է Ու՞մ ես խաբում, ու՞մ ես հիմարի տեղ դնում․ Փաշինյանը հեռանա, ոչ մի պատերազմ էլ չի լինելու․ քաղաքացի (video) Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ որոշումը կբողոքարկի «Սպա*ության մեջ մեղադրվողն ազատության մեջ է, իսկ դու բանտերն ի՞նչ մարդկանցով ես լցրել»․ Փոստանջյան (video) Չփորձվեք՝ իմ հայտարարությունը շահարկել․ Գագիկ Ծառուկյանի համար պատրաստ եմ անգամ․․․ Սուրենյանց (video) Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Եթե սա 5 տարի էլ մնաց, երկիրը կործանման է տանում, պետությունը վերանալու է. հարցում Գորիսում (video) ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Պուտինը կանցնի սարսափելի կործանիչ հարվածների․ Ալիևի սկանդալային հայտարարությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծը «Ալիևին պատին ենք դեմ տալու․ մեզ 73 միլիարդ պարտք է»․ Նաիրի Հոխիկյան (video) Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները Մի բան հստակ է՝ վախենալ չկա, ու գիտե՞ք՝ ոնց ենք սրանց հաղթելու․ Արման Աբովյան (video) Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանը Հրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը Թրամփի ձեռքերը կապված են, պատերազմը կդառնա Թրամփի վերջնական կործանումը (video) Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի #ՀԻՄԱ․ ԲԱՑԱՌԻԿ․ Ինչ է ասել թուրք փորձագետը Նաիրի Հոխիկյանին Փաշինյանի մասին (video) Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am