«Ռուսական կողմին ձեռնտու չէ բանակցությունների վերսկսումը». Նարինե Դիլբարյան

«Վաղաժամ է համարել, որ բանակցային փուլում կրակովյան հանդիպումը վճռական բեկում և փոփոխություն մտցրեց»,- այսօր ասաց Նարինե Դիլբարյանը ՄԱՀՀԻ (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) կազմակերպած քննարկմանը: Բանախոսը շեշտեց, որ, ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս հանդիպումը թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը մեկնաբանել են նույն կերպ, ինչը մատնանշում է, որ ինչ-որ փոխհամաձայնություն տեղի է ունեցել: Նա նաև նշեց, որ եթե մենք սկսենք մշտադիտարկման սարքերի տեղակայումը, ապա դա վճռական բեկում կլինի: ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի լիազորությունների ընդլայնման որոշումը բանախոսը համարեց զգու­շավոր քայլ: Անդրադառնալով ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակ­ցությանը՝ Նարինե Դիլբարյանը ասաց. «ԵԱՏՄ-ի խոշոր երկրները՝ ինչպիսիք են Ռուսաստանը և Բելառուսիան, ապահովում են Ադրբեջանի շուրջ 74% զինուժի առ­կա­յությունը, որի զգալի մասը հարձակողական զենքեր են և կտեղակայվեն շփման գծում: Ռուսաստանի այս մարտավարությունը հասարակության շրջանում առա­ջացնում է օտարում ռուսական կողմնորոշումից, բայց պետական շրջաններում այդ զգացողությունը չկա»: Բանախոսը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց ասիմետրիկ որակեց՝ նշելով, որ դա պահպանվում է բոլոր դաշտերում: «Ակնհայտ է, որ ռուսական կողմին ձեռնտու չէ բանակցությունների վերսկսումը»,-եզրափակեց լեզվաբանը: Քրիստինե Աղաբեկյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am