Ավետիք Իսահակյանի «տունը» քանդո՞ւմ են. հնի և նորի խաչմերուկում

«Հուշարձանի այն մասը, որը կառուցվել է  1896 թվականին պահպանվելու է, քանդվելու է  1990 թ և 1976 թ կառուցված մասը»,-երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց կառուցապատող «SGI» ինվեստ ՍՊԸ տնօրեն Զորիկ Բալայանը: Ամիրյան 2 հասցեում կառուցապատող ընկերության տնօրենը և ճարտարապետը  հավաստիացրեցին, որ  իրենք նպատակ չունեն ոչնչացնել բուն պատմական  հուշարձանը և քանդում են ընդամենը կցակառույցները: Կառուցապատողն ինքը սխալ տենդենց է համարում այն, որ Երևանը կորցնում է իր հին տեսքը: «Քաղաքը կետեր պետք է ունենա, որ դեմքը չկորչի, այդ կետերը հուշարձաններն են, որոնք պետք է պահպանվեն՝ նորը հնով փոխարինելով»,-ասաց նա: Կառուցապատման ճարտարապետ Իսահակ Ներսիսյանն էլ մատնանշելով  շինարարական նախագծերում ներառված դետալները նկատեց, որ առանց կցակառույցների շենքը կդառնա նոր  բազմաֆունկցիոնալ համալիր: «Հողատարածքը բարդ է կառուցապատման համար, երկու հատ հանրային նշանակության հուշարձան կա, մեկը Ամիրյան 2-ն է, և բակում էլ կա առանձին մասնաշենք, որը նույն թվականին կառուցվել է որպես արական գիմնազիայի շենք: Բայց շենքը ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների, և շենքի ճակատն է մնացել միայն»,-նշեց նա և հավելեց, որ ուղղակի նոր կցակառույցները նման են եղել հուշարձանին՝ մշակվել է նույն հոգով և սև տուֆ է օգտագործվել: Ճարտարապետը փաստեց, որ նոր լուծմամբ Ամիրյան 2-ի ճակատային մասը կպահպանեն, որը համահունչ կլինի շրջակա միջավայրին, իսկ հնությունը կմնա իր տեղում: Ճարտարապետը տեղեկացրեց, թե նախագիծը հապճեպ չի արվել, իրենք մեկ տարուց ավելի աշխատել են Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման կոմիտեի ներկայացուցիչների հետ միասին: Նշենք, որ հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը իր անվամբ կոչվող գրադարանը համարել է իր երկրորդ տունը: Գրադարանը տարիներ շարունակ գործել է Ամիրյան 2 հասցեում: Աստղիկ Ավագյան

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am