Դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականն անվանել է լավագույնն աշխարհում
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում ֆրանսիացիների նկատմամբ տարած հաղթանակից հետո իր թիմն անվանել է լավագույնն աշխարհում:
ֆրանսիացիներին: Եվրոպայի գործող չեմպիոններին կդիմակայի Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողը:
«Մենք խաղում էինք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, իսկ նրանք այսօր խաղում էին աշխարհի լավագույն թիմի դեմ: Անկասկած, հիմա մեծ լարվածություն է կուտակվել, սա հսկայական պատասխանատվություն է: Աշխարհի առաջնության եզրափակիչին մասնակցելը շքեղություն է, որը հասանելի է միայն ընտրյալներին, և պետք է դա ընդունել լիարժեքորեն»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:
