Իրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր

Թվում է՝ Իրաքի նորանշանակ վարչապետ Ալի Զեյդին որոշել է կտրուկ շրջադարձ կատարել երկրի արտաքին քաղաքական կուրսում։ Վաշինգտոն կատարած իր անդրանիկ արտասահմանյան այցի ընթացքում նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներ է ժամանել ոչ թե սովորական բանակցությունների, այլ երկկողմ ռազմավարական գործընկերության մեկնարկն ազդարարելու համար։

 Սակայն կա մի առանցքային հանգամանք, որն է՛լ ավելի կարևոր է. Զեյդին, ըստ էության, հայտարարել է այն զինված խմբավորումների գոյությանը վերջ դնելու մտադրության մասին, որոնցից շատերը տարիներ շարունակ հովանավորվել ու ուղղորդվել են Իրանի կողմից։ Ըստ նոր կառավարության ղեկավարի՝ սեպտեմբերի 30-ից հետո զենք կրելու բացառիկ իրավունքը վերապահվելու է միայն պետական ուժային կառույցներին։ Քաղաքականություն մուտք գործել ցանկացող խմբավորումներին կառաջարկվի օրինական ինտեգրման ճանապարհ, իսկ հրաժարվողներին սպասվում է հարկադիր զինաթափում։

Թեհրանի համար սա չափազանց տհաճ ու մտահոգիչ ազդակ է։ Հենց շիական զինված խմբավորումների ցանցի միջոցով է Իրանը տասնամյակներ շարունակ պահպանել իր ահռելի ազդեցությունն Իրաքում։ Եթե Բաղդադին իսկապես հաջողվի վերականգնել ուժի կիրառման պետական մենաշնորհը, իրանական դիրքերը տարածաշրջանում զգալիորեն կթուլանան։

 Հատկանշական է, որ Զեյդին այս հայտարարություններն արել է հենց Սպիտակ տանը՝ Դոնալդ Թրամփի կողքին կանգնած։ Սա նոր քաղաքական ուղեգծի բացահայտ ցուցադրություն է. Իրաքը մտադիր է ապավինել ոչ թե իրանական պրոքսի ուժերին, այլ Միացյալ Նահանգների հետ ռազմավարական դաշինքին։

Անշուշտ, հնչեղ հայտարարություններից մինչև դրանց գործնական իրագործումն ընկած է հսկայական հեռավորություն։ Այդուհանդերձ, միայն այն փաստը, որ նոր վարչապետն իր առաջին իսկ արտասահմանյան ուղևորության ժամանակ հրապարակավ որդեգրել է այս կուրսը, արդեն իսկ կարելի է համարել աշխարհաքաղաքական լուրջ ազդանշան ողջ Մերձավոր Արևելքի համար։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել. Քըլըչ ԹՐԻՓՓ-ի կարևորագույն պայմանները շարունակվում են գաղտնի պահվել Հայաստանի ժողովրդից. Արմեն Այվազյան Իսկ Արցախի սրբավայրերի հետ ի՞նչ է լինելու. ուրացման գնով հնարավո՞ր է հասնել ճշմարիտ խաղաղության. Սամվել դպիր Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան Ռուսաստանում Նիկոլը «գժական բաներ է անելու, ու․․․» (video) «Կոնկրետ անուննե՛ր տվեք, թե չէ Նիկոլը․․․». թեժ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) «Առըհա․ հրաժարականդ կտա՛ս, նոր կխոսենք․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) Ինձ ուղարկել են սահմանադրության նախագիծը, բայց ՔԿԾ-ից չեն փոխանցել, ասել են՝ արգելված է. Քոչարյան (video) «Ձեր նաչալնիկը ինքն ա»․ ինչ ակնարկեց Ռոբերտ Քոչարյանը դատարանում (video) Իրավիճակը շատ բարդ է․ Ի՞նչ է փորձում Թրամփը կանխել Պուտինի միջոցով․ Երվանդ Բոզոյան (video) Ջրվեժում հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախուստի դիմած 34-ամյա տղամարդը Ինչի՞ն ես սպասում, Փաշինյա՛ն․ վաղն էլ հրաժարական տուր ու կտեսնես․․․ ընդդիմադիր պատգամավոր (video) «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին․ կա վիրավոր ՌԴ-ն հայտնել է 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ «Ռադդ քաշի՛, ովա՞ քեզ բռնել․․․»․ Արամ Սարգսյան (video) «Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան «Սա խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի սպառնալիքի տակ Ալիևի կողմից Հայաստանի նվաճման սահմանադրություն է»․ Վահե Սարգսյան «Նիկոլը լուրջ վտանգի մեջ է․ Մի քանի քայլից կհայտնվի թակարդում» (video) «Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց ուժեղ թշնամի կարող է դառնալ»․ Ոսկան Սարգսյան ՇՏԱՊ․ «Փաշինյանը փողերի ազդեցության տակ վախենում է, որ կբացահայտվի․ փոխարինող է փնտրում»․ Շահինյան (video) «Անձնագրային ծառայությունը քաղաքացիների ծննդավայրի հարցում անգրագիտություն է դրսևորում»․ Տիգրան Աթանեսյան «Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի»․ Գևորգ Ստեփանյան «Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը չի կարող խաղաղություն բերել»․ Նաիրի Սարգսյան «Դու փու՛ռն ես տալիս․․․ հիմա՞ր եք դուք, հարցիս պատասխանե՛ք՝ հիմա՞ր եք»․ Արման Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am