Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը

Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած շուրջ 30 երիտասարդների։

 Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ արդեն երկրորդ տարին իրականացվող դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունը, հարստացնել նրանց հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդակից դարձնել հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու ազգային արժեքներին։ Ծրագրի շրջանակներում հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ և ուխտագնացություններ դեպի Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ․ Շնորհք աբեղա Սարգսյանը։ Ծրագրին կազմակերպչական հարցերում իրենց օգտակարությունն են բերում նաև Ղազարավանի միանձնուհիները։
Իր խոսքում Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց տարբեր երկրներից ժամանած հայորդիների՝ Սուրբ Էջմիածնում համախմբման առիթով և հետաքրքրվեց նրանց առօրյայով ու ուսումնառության ընթացքով։

 Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման կրթական ծրագրերը նպատակաուղղված են սփյուռքահայ երիտասարդների հայեցի դաստիարակության ու կրթության ապահովմանը, ազգային և հոգևոր ինքնության զորացմանը, ինչպես նաև Եկեղեցու և հայրենիքի հետ կապի առավել ամրապնդմանը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց հայորդիներին ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել իրենց աշխարհասփյուռ համայնքների ու ազգային-եկեղեցական կյանքի զորացմանը։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով 1 ժամ ձեզ ժամանակ ենք տալիս, ուզում եք իջնենք Կառավարությու՞ն․ թեժ իրավիճակ (video) Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ Հերի՛ք է, համբերություններս լցվել է․․․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցներ (video) ԱՄՆ-ը կշարունակի hարձակումները, եթե Իրանը չվերադառնա բանակցությունների. Թրամփ «Գո՛ղ, զենքը պահել ես մարդկանց գլխին ու ասում ես՝ պիտի անեք, արա՛, թե չէ․․․»․ Հովհաննես Իշխանյան (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Իրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ԱՄՆ-ը լիովին խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Իրանի փոխարտգործնախարար ՇՏԱՊ․ Երբեք չեմ մոռանալու․ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել կալանավայրից (video) «Կարիբյան ավազանը մնում է աշխարհի ամենագաղութացված տարածաշրջանը». Ռեպարացիաների հանձնաժողովը դատապարտել է տիրող իրավիճակը. The Guardian Վեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումը Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ» ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ 7-ժամյա լայնածավալ հարվածային գործողության ավարտի մասին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում Լավրովը՝ ռուսական տանկերների դեմ հարվածների մասին․ «Սա նույնիսկ ծովահենություն չէ» Փաշինյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել (video) Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասին Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. «Հետք» Երևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել է ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am