ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ «Ազատություն»

«Քաղաքացիական պայմանագրից» ովքե՞ր կղեկավարեն խորհրդարանական հանձնաժողովները։ Չնայած իշխող ուժն այս պահին պաշտոնապես ոչինչ չի հաղորդում, այդուհանդերձ, «Ազատության» տեղեկություններով, իշխող կուսակցությունում ներքին առաջադրումների փուլն արդեն ավարտվել է։ Գրում է Ազատությունը։

Բոլոր 12 մշտական հանձնաժողովների համար կան հստակ թեկնածուներ։ Առաջադրվածների ցուցակից դատելով հանձնաժողովներ ղեկավարելու հավակնություն ունեն ինչպես հին ու փորձված նախագահներ, այնպես էլ բավականին անսպասելի դեմքեր, որոնց առաջադրումն անակնկալ է եղել նույնիսկ թիմակիցների համար:

12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները

Ինտրիգ չկա Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, այստեղ առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահ Արուսյակ Ջուլհակյանն է:

Ջուլհակյանն այս հանձնաժողովի ղեկը ստանձնել էր ընդամենը երկու ամիս առաջ, որից հետո առաջադրվել էր որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու, բայց ներիշխանական պայքարում նրան չհաջողվեց հաղթել, և հիմա Ջուլհակյանն, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Պաշտոնին հրաժեշտ կտա Անդրանիկ Քոչարյանը, որը 2018-ի հեղափոխությունից հետո ղեկավարել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև ապրիլյան և 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովները։ Պատգամավորն այս անգամ առաջադրվածների ցուցակում չկա։

Քոչարյանն արդեն հայտարարել է՝ իր համար ընդունելի է այն ձևաչափը, երբ թեկնածուին առաջադրում ու ընտրում է խմբակցությունը։ Մինչդեռ այս անգամ հավակնորդներին հաստատելու է ՔՊ վարչությունը։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՔՊ վարչության անդամներ՝ Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը։ Ինչպես նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Խաչատրյանն այս գումարման խորհրդարանում հանձնաժողովի փոխնախագահն էր։ Գաբրիելյանը նախորդ տարի վայր էր դրել պատգամավորական մանդատը՝ լրագրողին հայհոյելու միջադեպից հետո։ Իսկ Սասուն Միքայելյանը, որ ներկայիս խորհրդարանում պատգամավոր չէ, նախորդ խորհրդարաններում հաճախ էր հայտնվում աղմկոտ սկանդալների կենտրոնում։

Թեժ պայքար է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնի համար։ Գործող նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, որ ՔՊ ընտրական ցուցակի վեցերորդ հորիզոնականում է, մանդատ չի ստանա։ Նրա հանձնաժողովը ղեկավարելու հավակնություն ունեն վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանն ու Զարուհի Բաթոյանը, կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված, բայց չընտրված Արթուր Հովհաննիսյանը։

Չորս թեկնածու էլ առաջադրվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար։ Հավակնորդների թվում են հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանն ու Տրդատ Սարգսյանը, ինչպես նաև Նելլի Բավեյանը, որն այս խորհրդարանի նորեկ պատգամավորներից է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ» ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ 7-ժամյա լայնածավալ հարվածային գործողության ավարտի մասին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում Լավրովը՝ ռուսական տանկերների դեմ հարվածների մասին․ «Սա նույնիսկ ծովահենություն չէ» Փաշինյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել (video) Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասին Ինչպես է նախկին համայնքապետը Կարբիի ձորում ընդլայնել ընտանեկան բիզնեսը. «Հետք» Երևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել է ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ «Ազատություն» «Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին «Հրապարակ»․ Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ» ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ» ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ» Իշխանությունը մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ» Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am