ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող մոդելի համաձայն՝ ներկայիս մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել ընդամենը մեկ Կառավարության ներկայացուցիչ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։

Թեև այս նախաձեռնության վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չի արվել, կառավարությունում քննարկվող մոտեցման հիմքում վարչական համակարգի օպտիմալացումն է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործադիրում գնալով ավելի հաճախ է հնչում այն տեսակետը, որ մարզպետարաններն այլևս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք կարդարացնեն գործող ծավալուն կառույցների պահպանումը։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին տարիներին մարզպետարաններից աստիճանաբար դուրս են բերվել մի շարք առանցքային լիազորություններ։ Արդեն այսօր պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման և ազատման գործընթացը կենտրոնացվել է Առողջապահության նախարարությունում։ Կրթության ոլորտում նույնպես շարունակվում է կառավարման կենտրոնացումը․ սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տիրույթ։ Սոցիալական ծառայությունների մի շարք գործառույթներ նույնպես վերակազմակերպվել են՝ փոխանցվելով տեղական ինքնակառավարման մարմիններին կամ համապատասխան կենտրոնական մարմիններին։

Այս փոփոխությունների ֆոնին կառավարությունում քննարկվում է հարցը, թե ինչ գործառույթներ են փաստացի մնում մարզպետարաններին, և արդյոք հիմնավորված է պահպանել ներկայիս բազմաշերտ վարչական համակարգը՝ մարզպետներով, փոխմարզպետներով, վարչությունների ղեկավարներով և տասնյակ աշխատակիցներից կազմված ապարատներով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակի դեպքում յուրաքանչյուր մարզում կարող է պահպանվել միայն Կառավարության ներկայացուցիչը, որը կապահովի կենտրոնական իշխանության ներկայացվածությունը մարզում, իսկ ոլորտային քաղաքականության իրականացումն ամբողջությամբ կկենտրոնացվի նախարարություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում։

Քննարկումների քաղաքական ենթատեքստը ևս ուշագրավ է։ Իշխանության ներսում չեն բացառում, որ նման բարեփոխման դեպքում մարզպետի պաշտոնը կարող է դառնալ ժամանակավոր կամ անցումային։ Հենց այդ հանգամանքով էլ քաղաքական շրջանակներում բացատրում են, թե ինչու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ պատգամավորներ, որոնք անցողիկ տեղերում են եղել և ընտրվել են պատգամավոր, չեն շտապում հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Եթե մինչև 2028 թվականը մարզպետարանների ինստիտուտի վերակազմավորումը կյանքի կոչվի, ապա մարզպետները անգործ կմնան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 230 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին «Հրապարակ»․ Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ» ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ» ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ» Իշխանությունը մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ» Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am