Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ին կայացված պաշտոնական որոշման մեջ հրապարակված ընտրական ամփոփ տվյալների թվաբանական համադրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առկա են մի շարք էական թվային անհամապատասխանություններ։

«Ուսումնասիրելով դիմումները, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների, հարակից պատասխանողների ներկայացուցիչների, երրորդ անձի բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և նյութերը՝ Սահմանադրական դատարանը Պ Ա Ր Զ Ե Ց» նախադասությունից հետո ՍԴ-ն ներկայացրել է թվեր, որոնց համաձայն՝ հազարավոր քվեարկողների վերաբերյալ կտրոնների հաշվառումը չի համընկնում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ, բացի այդ, հատկացված և հաշվառված համարակալված կտրոնների միջև կա տարբերություն, իսկ օգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների թիվը գերազանցում է քվեարկության մասնակիցների թվին։ Ընդ որում, այս հաշվարկներից ստացվող ընդհանուր տարբերությունը չի համընկնում հենց Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված «անճշտությունների գումարային չափի» հետ։

Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված տվյալների համաձայն՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,503,990, իսկ քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող։

Նույն որոշման համաձայն՝ ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը եղել է 1,470,790, իսկ համարակալված քվեարկության կտրոններինը՝ 2,298։ Այս երկու ցուցանիշների գումարը կազմում է 1,473,088, ինչը համապատասխանում է որոշման մեջ առանձին նշված «ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվ» ցուցանիշին։

Սակայն այստեղ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկի, առաջանում է առաջին անհամապատասխանությունը։ Եթե քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող, իսկ ստացված կտրոնների ընդհանուր թիվը կազմում է 1,473,088, ապա տարբերությունը կազմում է 3,681։ Այսինքն՝ որոշման մեջ հրապարակված տվյալներով՝ 3,681 մասնակցի համար համապատասխան կտրոն չի հաշվառվել։ Այդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվել քվեարկությունը։

Երկրորդ անհամապատասխանությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի հաշվարկի, վերաբերում է համարակալված քվեարկության կտրոններին։ Որոշմամբ արձանագրված է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է 204,000 համարակալված կտրոն։ Միաժամանակ նշվում է, որ ընտրողներից ստացվել է 2,298 համարակալված կտրոն, իսկ 202,121 համարակալված կտրոն մնացել է չօգտագործված։ Այս երկու թվերի գումարը կազմում է 204,419, մինչդեռ հատկացված կտրոնների ընդհանուր թիվը եղել է 204,000։ Ստացվում է, որ հաշվեկշռում առաջանում է 419 կտրոնի անհամապատասխանություն, այսինքն՝ հաշվառված օգտագործված և չօգտագործված կտրոնների ընդհանուր թիվը 419-ով գերազանցում է հատկացված քանակը։

Երրորդ անհամապատասխանությունը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, վերաբերում է ինքնասոսնձվող դրոշմանիշներին։ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է 2,605,100 ինքնասոսնձվող դրոշմանիշ, որոնցից 1,127,734-ը մնացել է չօգտագործված։

Այս տվյալներից հետևում է, որ օգտագործվել է 1,477,366 դրոշմանիշ։

Սակայն նույն որոշմամբ արձանագրված է, որ քվեարկությանը մասնակցել է 1,476,769 ընտրող։ Այսինքն՝ օգտագործված դրոշմանիշների թիվը 597-ով ավելի է, քան քվեարկության մասնակիցների թիվը։ Որտե՞ղ են օգտագործվել դրանք, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից՝ պարզ չէ։

Այսպիսով, ՀՀ բարձրագույն՝ Սահմանադրական դատարանի որոշման մեջ հրապարակված թվերի թվաբանական համադրությունը ցույց է տալիս առնվազն երեք թվային անհամապատասխանություն.

3,681՝ քվեարկության մասնակիցների և հաշվառված կտրոնների միջև,
419՝ հատկացված և հաշվառված համարակալված կտրոնների միջև,
597՝ օգտագործված դրոշմանիշների և քվեարկության մասնակիցների միջև։

Այս տարբերությունների հանրագումարը կազմում է 4,697։

Մինչդեռ նույն որոշման մեջ որպես «անճշտությունների գումարային չափ» նշված է 4,331 թիվը։

Այսինքն՝ նույնիսկ պաշտոնական փաստաթղթում ներկայացված թվերի պարզ թվաբանական համադրության արդյունքում ստացվող տարբերությունը 366-ով գերազանցում է որոշմամբ արձանագրված «անճշտությունների գումարային չափը»։

Այն, որ Սահմանադրական դատարանի նիստերի ընթացքում դատարանի դատավորները բազմիցս փորձում էին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանից ստանալ ներկայացված թվերի տրամաբանական և մաթեմատիկորեն հիմնավորված բացատրությունը, հանրային էր․ նիստերը բաց էին, և այդ հարցադրումները հասանելի էին բոլորին։ Սակայն դատարանի առաքելությունը չէր սահմանափակվում միայն հարցեր տալով։ Սահմանադրական դատարանը պետք է գնահատեր ներկայացված ապացույցներն ու թվային տվյալները, վեր հաներ դրանցում առկա հնարավոր հակասությունները և իր որոշմամբ հստակ պատասխան տար, թե ինչով են պայմանավորված պաշտոնական արձանագրություններում առկա թվային անհամապատասխանությունները։

Սակայն հրապարակված որոշումը նման գնահատական չի պարունակում։ Մինչդեռ հենց այդ որոշումն է դարձել այն իրավական ակտը, որով ամփոփվել է 2026 թվականի ընտրությունների սահմանադրականության վերաբերյալ վեճը։

Որոշման կայացմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը (նախագահող), Էդգար Շաթիրյանը (զեկուցող), Դավիթ Խաչատուրյանը, Երվանդ Խունդկարյանը, Հովակիմ Հովակիմյանը, Սեդա Սաֆարյանը և Արթուր Վաղարշյանը»։

դիտվել է 291 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին «Հրապարակ»․ Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին 210 մլն դրամ, 300 հազար դոլար և 100 հազար եվրո. ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը. «Ժողովուրդ» ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ» ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ» Իշխանությունը մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ» Խոշտանգման ռեժիմում են պահում․ «Հրապարակ» Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. թվեր. «Ժողովուրդ» Քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթաց է Թուրքիան կմասնակցի համաշխարհային ռազմական բանկի ստեղծմանը Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը Ողբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին «Իմ քայլը» հիմնադրամը նոր նվիրատուներ ունի. անանունները բավական խոշոր գումար են փոխանցել. «Փաստինֆո» Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը Հունգարիայի վարաչապետին Պակիստանը մանգո, իսկ Թուրքիան ատրճանակ է նվիրել Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին» ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումը վտանգում է վերադարձի իրավունքը. Հակոբ Հակոբյան 19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Ջրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am