Իսրայելական մամուլ. «Թուրքիայի վերադարձը F-35-ի ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին»
Իսրայելական «Haaretz » թերթում հրապարակվել է Լուիս Ֆիշմանի վերլուծությունը, որը վերաբերում է Թուրքիայի «F-35» կործանիչների ծրագրի վերադարձին։ Հեղինակը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերմությունը լուրջ անհանգստության տեղիք է տալիս։
Անդարադառնալով կործանիչների ծրագրին Թուրքիայի վերադարձին՝ հեղինակը նշում է, որ Իսրայելում այն որակում են որպես սպառնալիք, բայց դա չափազանցված է։ Ֆիշմանը հայտնում է, որ կործանիչների հետ կապված զարգացումն Էրդողանի համար որակվել է որպես նշանակալի քաղաքական հաջողություն։
Նա այդ համատեքստում հիշատակել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը, ոտեղ նա նշում է, որ Էրդողանի վարչակազմը «Մուսուլման եղբայրների ազդեցության տակ գտնվող ռեժիմ» է և պնդել, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Հունաստանի և Իսրայելի համար։
Ըստ նրա՝ այն պնդումը, որ Թուրքիան Իսրայելի համար սպառնալիք է, չի ընդունվում միջազգային հանրության կողմից, բայց Իսրայելի ներսում դա այդպես է ընկալվում։
Խոսելով կրկին «F-35» ծրագրում Անկարայի մասնակցությանը՝ նա նշել է, որ դա Թուրքիային ավելի կկապի Վաշինգտոնի քաղաքական և ռազմական վերահսկողության մեխանիզմների հետ։ Ըստ այդմ՝ վերադարձն այդ ծրագրին կարող է սահմանափակել Էրդողանի վարչակազմին ու Թուրքիային ներքաշել ԱՄՆ ազդեցության ոլորտ։
Ermenihaber
