Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից

ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է իր էջում։

«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ և ոչ միայն Տեղեկացնում եմ, որ հուլիսի 15-ից չեմ կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի, իսկ իրականում ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների մամուլի քարտուղարի, ԿԸՀ սոցիալական հարթակների պատասխանատուի, քաղաքացիների նամակներին պատասխանողի, լուսանկարչի և մի շարք այլ գործառույթներ։

Կանխազգալով հնարավոր շահարկումները հայտնում եմ, որ որոշումս կայացրել եմ ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ, սակայն ինքս ինձ համար որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել ընտրությունների ավարտից հետո, որովհետև ինչպես կասեր Փոքրիկ Իշխանը, մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։

ԿԸՀ-ում աշխատել եմ 2022 թվականի հոկտեմբերից․այս ժամանակահատվածում շուրջ 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են իրականացվել՝ Սիսիան, Անի, Վերին Դվին, Արզնի, Երևան, Ֆերիկ, Գյումրի, Փարաքար, Վաղարշապատ և վերջապես՝ #ԱԺ2026։ Ընտրությունների վերաբերյալ հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվություն հասանելի է եղել ԶԼՄ-ների համար`ոչ միայն ԿԸՀ կայքում և սոցիալական հարթակում հրապարակվելու, այլև մամուլի հաղորդագրությունների տեսքով։

Անիմաստ եմ համարում մամուլի հաղորդագրությունների, հարցազրույցների, ասուլիսների վերաբերյալ վիճակագրական տվյալներ հրապարակել, բայց մեկ տվյալ կներկայացնեմ․ ԿԸՀ ֆեյսբուքյան էջը վարելու պարտականությունը ստանձնել եմ 6700 հետևորդների քանակով, այժմ այն 19 հազարից ավելի է, վերջին 3 ամիսներին էլ միջինում 4 միլիոն այցելու ունի (երբևէ առանց գովազդի ծառայություն ակտիվացնելու)։ Թերևս շնորհակալություն հայտնեմ ԿԸՀ-ին՝ մարքեթինգի ոլորտում գիտելիքներս լավարկելու համար։ ԱԺ ընտրություններին ընդառաջ, թերևս կառույց ու կազմակերպություն չի եղել, որ որոշակի հաղորդակցություն չունենամ։

Ովքեր ինչ-որ չափով օգնել են, անչափ շնորհակալ եմ, խանգարողներին՝ ևս․ ձեր շնորհիվ ես իմ աշխատանքն ավելի լավ եմ իրականացրել։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի, մարզկենտրոն համայնքների, մարզպետարանների և մի շարք խոշոր քաղաքների՝ արդեն նախկին գործընկերներիս, ովքեր իմ խնդրանքի հիման վրա միացել են ԿԸՀ տեղեկատվական արշավին և ընտրողներին իրազեկող հաղորդագրությունները տեղադրել են իրենց պաշտոնական սոցիալական հարթակներում։ Շնորհակալ եմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին աշխատանքի առաջարկի և համատեղ արդյունավետ գործակցության համար։ Իմ աշխատելու ժամանակահատվածում պաշտոնական տեղեկատվությունը հասանելի է եղել բոլոր ԶԼՄ-ների համար, չի եղել ոչ արտոնյալ, ոչ էլ մերժված ԶԼՄ։

Սա իմ՝ աշխատանքի անցնելու նախապայմաններից է եղել, որն, ի դեպ, մինչև վերջ պահպանվել է։ Որպես տարիների փորձ ունեցող լրագրող, ես իհարկե ունեմ իմ կարծիքը ԶԼՄ-ներից յուրաքանչյուրի վերաբերյալ, բայց որպես հանրային միջոցներից վարձատրություն ստացող պաշտոնյա ինձ համար միանշանակ էր, որ աշխատավարձ եմ ստանում բոլորի հետ հաղորդակցվելու և տեղեկատվությունը բոլորին հասանելի դարձնելու համար․ այս կարգավիճակում չկան հեղինակավորներ, հայտնիներ, կամ վատ համբավ ունեցողներ։

Այս մանրամասն հաշվետվությունն էլ հենց վերոնշյալի տրամաբանության մեջ է՝ հաշվետվություն հարկեր վճարողների առջև։ Հաջողություն եմ մաղթում ԿԸՀ-ին՝ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում և լիահույս եմ, որ հանձնաժողովն այլևս երբեք չի հրաժարվի հանրային հաշվետվողականության այն բարձր նշաձողից, որն այժմ առկա է։

ՀԳ․ Սա այս թեմայով առաջին և վերջին անդրադարձն է, խնդրում եմ այս թեմայով ինձ հարցեր չհղել, ընդունել սա որպես պաշտոնական պարզաբանում, չզանգահարել ԿԸՀ-ին վերաբերելի հարցերով, այդ թվում այն հարցով՝ թե ում զանգահարել։ Դիմումը գրել եմ մեկ ամիս առաջ՝ հնարավորություն ընձեռելով ինձ փոխարինող գտնելու:

ՀԳ1․Բաց եմ նոր առաջարկների համար»,-գրել է նա։

դիտվել է 456 անգամ
Լրահոս
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am