Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը

Հրապարակ օրաթերթը գրում է.

Օրեր առաջ գրել էինք, որ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների փոփոխություններ են սպասվում․ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան բոլոր այն թաղապետերը, ովքեր իրենց ղեկավարած համայնքներում հունիսի 7-ի ընտրություններին ՔՊ-ի համար շռնդալից արդյունք չեն ապահովել: Անցած շաբաթվա վերջին առաջին ծիծեռնակը եղավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ անդամ Ռոմիկ Մխիթարյանը, որը ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության անդամ է եւ Արամ Զավենիչի ղեկավարած կուսակցության քվոտայով է նշանակվել Մալաթիայի թաղապետ: Բնականաբար, նրանից առանձնապես ակնկալիքներ չկային, որ կարող էր ՔՊ-ի համար աշխատել, այլ ոչ թե ընտրություններին մասնակցող իր հարազատ կուսակցության։ Սակայն նրան փոխարինեցին նույն վարչական շրջանի նախկին ղեկավար Սաշա Կատվալյանով, որը, մեղմ ասած, այդ պաշտոնից հեռանալիս լավ հիշողություններ չի թողել։ Երեկ արդեն նշանակման հրամանը եղավ: Ավելին, տեղեկություններ կային, որ Կատվալյանը հեռահար կառավարել է նաեւ իր հաջորդին՝ Արման Բարխուդարյանին, որի դեմ գնումների գործով քրեական վարույթ կար։

Սաշա Կատվալյանը Տիգրան Ավինյանի շրջապատից է, եթե չասենք՝ նրա մտերիմը, եւ նրա թեկնածությունն էլ առաջ է «բրթել» Ավինյանը՝ կուսակցությունում բարձրացնելով Կատվալյանին խրախուսելու հարցը: Մեր աղբյուրներն ասում են, որ այս վարչական շրջանում ՔՊ-ի տարած բարձր տոկոսները հենց «Սաշի» աշխատանքի արդյունքն են համարել, իսկ իր հայրենի Չորրորդ գյուղում նա ուղղակի «բոմբել» է։ Նշենք, որ Մալաթիա վարչական շրջանն ընտրությունների արդյունքներով զիջել է միայն Շենգավիթին, որտեղ ՔՊ-ն 50,2 տոկոս է ստացել, իսկ Մալաթիայում 49,7 տոկոս ձայն էր տարել։ Սաշա Կատվալյանը թաղապետի պաշտոնից ազատվեց պատերազմից հետո՝ 2022թ. հոկտեմբերի 24-ին՝ իր համար ճակատագրական դարձած մի ֆեյսբուքյան գրառումից հետո, որով քննադատել էր Եռաբլուրում զոհվածների մայրերի նկատմամբ ոստիկանական գործողությունները․ «Եռաբլուրում որեւէ ակցիայի իրականացումը երբեւէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ եւ շատ վատ ձեւով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի։ Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։

Կատվալյանը, սակայն, լինելով Ավինյանի ընկերը, անգործ չմնաց եւ նշանակվեց իր քաղաքապետ ընկերոջ խորհրդական, իսկ արդեն 2024թ. հունվարին «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն նշանակվեց: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ահուսարսափով են սպասում նոր շեֆի գալուն, նախորդ պաշտոնավարման ժամանակ նա կադրային մսաղաց է արել՝ պաշտոնները համալրելով բացառապես յուրայիններով։

Նկատենք, որ Կատվալյանի նշանակումով Տիգրան Ավինյանի դիրքերը Երեւանում ուժեղանում են: Թիմում կարծում են, որ Ավինյանը հունիսի 7-ից հետո այլեւս չունի «ոչ լեգիտիմ» քաղաքապետի համբավ, եւ այլեւս չեն կարող նրա երեսով տալ, որ չունի ժողովրդի մեծամասնության քվեն` 9 տոկոսանոց քաղաքապետ է, ավելին` այդ պաշտոնին ընտրվել է միայն գործընկեր ուժերի եւ հատկապես Դոգի աջակցության շնորհիվ։ Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն էլ նրա ճակատագրին արժանացավ, եթե չասենք` ավելի վատ վիճակում հայտնվեց: Նա չունի մեծամասնության քվեն եւ վարչապետ է ընտրվելու «փոշիացած ձայների» եւ ԲՀԿ-ից գողացված քվեների շնորհիվ։ Մենք ժամանակին գրել էինք, որ Փաշինյանը մտադիր է ազատվել Ավինյանից, եթե ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանա, բայց քանի որ եղավ այն, ինչ եղավ, նա ստիպված է հրաժարվել այդ մտքից։ Այնպես որ, որքան էլ խորհրդարանական ընտրություններն իշխանության համար ոչ ցանկալի արդյունքներով ավարտվեցին, բայց, կարելի է ասել, Ավինյանի օգտին էին։

Ռոմիկ Մխիթարյանին կնշանակեն Շենգավիթի թաղապետ, ասում են՝ ի սկզբանե նա իր հարազատ Շենգավիթն էր ընտրել, սակայն նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն այդ ժամանակ ՔՊ-ի համար անփոխարինելի կադր էր, ուստի նրան տարան Մալաթիա: Սակայն Ռազմիկ Մկրտչյանը հայտնվեց սկանդալային ծեծկռտուքի մեջ, բանտ ընկավ ու կորցրեց պաշտոնը եւ այժմ ոչ միայն թաղապետ չէ, այլեւ անցնում է քրեական գործով եւ դուրս է եկել ՔՊ-ից։ Ռ. Մխիթարյանին Մալաթիայից հեռացնելու մի պատճառ էլ կա` գաղտնիք չէ, որ Մալաթիան օլիգարխ Սամվել Ալեքսանյանի վոտչինան է, Ավինյանն ուզում է կառավարել Լֆիկին, նրա գործարքներն ու գործունեությունը պահել իր հսկողության տակ եւ թույլ չտալ, որ քաղաքից` առանց իր իմացության փող աշխատի։

Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ավինյանը տուն է ճանապարհել նաեւ Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանին եւ այդ պաշտոնում պատրաստվում է նշանակել իր նախկին կադրերից Կարեն Հակոբյանին, որն իշխանափոխությունից հետո՝ մինչեւ 22 թվականը ղեկավարում էր Քանաքեռ-Զեյթունը։ Կարեն Հակոբյանն այժմ ԱԺ քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության պետն է։ Նա մինչ իշխանափոխությունն էլ առանձնապես հարուստ աշխատանքային փորձ չի ունեցել, պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք․ 1995-2012թթ. եղել է «Էլեն եւ ընկերներ» ՍՊԸ-ի տնօրենը, 1995-2005թթ.՝ «ՀԿԺ» ՍՊԸ-ի տնօրենը, 2004-2008թթ.` «Կիպթրեյդ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ 2013-2015թթ. աշխատել է «Կարեն Նավասարդյան» ԱՁ-ում՝ որպես մենեջեր: 2018-ին նշանակվել է վարչական շրջանի ղեկավար: Այսինքն՝ նրա կառավարչական հմտությունները սահմանափակվում են ԱՁ մենեջերի մակարդակով, սակայն դա չի խանգարել, որպեսզի շուրջ երեք տարի թաղապետ աշխատի։

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Հայաստանի իշխանությունը խաղաղության օրակարգ չունի․ Բադալյան Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ Բաղրամյան պողոտայից միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը Թեհրանում հայտարարվել է վտանգավորության «կարմիր» մակարդակ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն Սպшնության պատվեր Հայաստանում՝ 5000 ԱՄՆ դոլարի դիմաց Հայերիս անհրաժեշտ է վերադարձի հեղափոխություն, որն անխուսափելի է․ Հովհաննես Իշխանյան ՔՊ-ի կողմից ՀԷՑ-ի՝ ավելի քան մեկ տարի բռնազավթումից հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը մնացել է նույնը․ փաստաբան Կրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներ ԱՄՆ-ը ցանկանում է Պուտինին տեսնել G20-ի գագաթնաժողովին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի մարզում վառելիքատարների և էլեկտրական ենթակայանի խոցման մասին Կարապետյանը կոչ է արել ընդդիմադիր ուժերին միավորվել՝ Սահմանադրության փոփոխությունը կանխելու համար Այսօր, քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ Դանիելյան Ալգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարի «Գազպրոմը» հայտնել է նոյեմբերի սկզբին Թուրքիա արտահանվող գազի մակարդակի գրեթե քառապատիկ աճի մասին Նախագահը հազիվ թե ընկերներ ունենա. ընկերները ժամանակի ընթացքում սկսում են քեզանից շատ բան պահանջել. Լուկաշենկո Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռшզմական արբանյակը Ուր են երեք հարյուր հազար ադրբեջանցիները Իրանը վերացրել է հրթիռների հեռահարության սահմանափակումը Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Գազայի հատվածում հորդառատ անձրևների պատճառով տարհանում են փախստականների վրանային ճամբարը Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է բանակցել Իրանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am