ՇՏԱՊ․ Ի՞նչ են ասել Իրանի պաշտոնյաները ԹՐԻՓԻ վերաբերյալ․ Զուրաբյանը փակագծեր է բացում (video)
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայելի մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ տեղեկացրեց՝ Իրանում բավականին լուրջ հանդիպումներ են ունեցել․ «Հանդիպել ենք նաև այսօրվա հոգևոր առաջնորդի աներոջ՝ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Նա նախկինում եղել է Իրանի խորհրդարանի նախագահը։ Հնչեցին նաև գնահատականներ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ և դրա հնարավոր զարգացումների։ Բավականին բաց պարոն Ադելն ասաց, որ խորհուրդ չի տալիս Հայաստանին գնալ այդ կարգավորումներին։ Իրանի մյուս հարևան երկրների օրինակը բերելով՝ նշեց, որ եթե ինչ-որ բան դուրս է գալիս Իրանի շահերի դեմ, կարող են լինել համապատասխան հետևանքներ։ Սրանք բավականին անթաքույց նախազգուշացումներ էին, որոնք հաստատում են այն գնահատականները, որոնք մենք երկար ժամանակ տալիս ենք, ուղղակի մեր քարոզչությունը որոշել էր խաբեության մեջ պահել ժողովրդին՝ ասելով, որ Իրանի դեմ չէ, ԹՐԻՓՓ-ը նրա շահերին վնաս չի տալիս։
Մանրամասները՝ տեսանյութում․
