Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին

 Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրները վաճառելու համար (հավանաբար՝ Կատարին կամ Արաբական Միացյալ Էմիրություններին), որպեսզի ազատվի ԱՄՆ-ի CAATSA պատժամիջոցներից և վերադառնա հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին։ Այս ռիսկային քայլը կարող է թուրքական ղեկավարության համար ավարտվել ազդեցության կարևոր լծակների կորստով՝ առանց դրա դիմաց որևէ իրական երաշխիք ստանալու։

 Ամերիկյան կործանիչներ ձեռք բերելու ցանկության հետևում թաքնված է ավելի խորքային ռազմավարական հաշվարկ, որն անմիջականորեն առնչվում է Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության հետ:

Հասկանալու համար, թե ինչու է Անկարան այսօր շտապում հրաժարվել 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռուսական ՀՕՊ համակարգից, որի համար պատրաստ էր լուրջ հակամարտության գնալ իր դաշնակիցների հետ՝ անհրաժեշտ է գնահատել, թե որքան մեծ վնաս հասցրեց այդ գործարքը։

2019թ., երբ Թուրքիան ստացավ Ս-400 համալիրների առաջին խմբաքանակը, Վաշինգտոնի պատասխանը ամենևին էլ խորհրդանշական չէր։ Թուրքիան պաշտոնապես դուրս մնաց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից, որի մասնակիցն էր 2002 թ-ից՝ միաժամանակ լինելով թե՛ գնորդ, և թե՛ արդյունաբերական գործընկեր։

Թուրքիայի կողմից արդեն վճարված վեց հատ F-35 ինքնաթիռները, (ընդհանուր արժեքը՝ 1,4 միլիարդ դոլար), չփոխանցվեցին Անկարային։

2020թ դեկտեմբերին Դոնալդ Թրամփի վարչակազմը CAATSA օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի պաշտպանական գնումների պետական գործակալության (SSTEK) նկատմամբ՝ փաստացի փակելով նրա մուտքը ամերիկյան ռազմական տեխնոլոգիաներին և ռազմատեխնիկական համագործակցությանը։

Թուրքիայի ռազմաօդային ուժերը, որոնք մինչ վերջերս համարվում էին ՆԱՏՕ-ի ուժեղներից մեկը՝ շարունակում են շահագործել աստիճանաբար հնացող F-16 կործանիչների տարբերակները, մինչդեռ տարածաշրջանային մրցակիցներն արագորեն արդիականացնում են իրենց ավիացիան։

Հունաստանը՝ Թուրքիայի պատմական հակառակորդը և միաժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, արդեն միացել է F-35 ծրագրին։

Թուրքիայի հետ սրված հարաբերություններով Իսրայելը շահագործում է աշխարհում ամենակատարելագործված F-35 պարկերից մեկը՝ ինքնաթիռները համալրելով սեփական կառավարման համակարգերով, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և մարտական կիրառման հնարավորություններով, որոնք չունի որևէ այլ օպերատոր։

Թուրքական ԶՈւ համար սա պարզապես վերացական ռազմավարական խնդիր չէ։ Սա տարածաշրջանում օդային գերազանցության իրական կորուստ է այն պայմաններում, երբ ուժերի հավասարակշռությունը արագ փոխվում է։

Ամերիկյան Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի (NDAA) համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը չի կարող Թուրքիային փոխանցել F-35 ինքնաթիռներ, քանի դեռ Կոնգրեսին չի ապացուցել, որ Անկարան այլևս չի տիրապետում S-400 համակարգերին։

Այս պահանջը կատարելու տարբերակը, համակարգը Թուրքիայի տարածքից ֆիզիկապես դուրս բերելն է՝ վաճառելով կամ փոխանցելով այն երրորդ պետության։

Սակայն, վաճառքը ևս լի է բազմաթից խնդիրներով: Ս-400-ը երբեք պարզապես զենիթահրթիռային համալիր չի եղել։ Երբ 2017թ. Անկարան Մոսկվայի հետ ստորագրեց 2,5 միլիարդ դոլարի պայմանագիր, այն ստացավ մի բան, որով Կրեմլը հազվադեպ է կիսվում (տեխնոլոգիաների լայնածավալ փոխանցում)։

Թուրքական կողմը ստացավ հասանելիություն համակարգի սկզբնական ծրագրային կոդերին, արտադրական տեխնոլոգիաներին և համալիրի ինտեգրման վերաբերյալ տեխնիկական տվյալներին։ Համագործակցության այս մակարդակը զգալիորեն ավելի խորն էր, քան S-400-ի այլ գնորդների՝ այդ թվում Հնդկաստանի և Չինաստանի դեպքում։

Եթե Թուրքիան վաճառի համակարգը, իր այդ առավելությունը ևս կկորցնի վերջնականապես։

Բացի այդ՝ S-400-ը Անկարայի համար միաժամանակյա ազդեցության լծակ էր թե՛ Վաշինգտոնի, թե՛ Մոսկվայի վրա։

Ռուսական համակարգերի առկայությունը Թուրքիայի տարածքում ստիպում էր Ռուսաստանին հաշվի նստել Անկարայի շահերի հետ։ Ու հենց այդ համակարգերի պատճառով էլ ԱՄՆ-ն չէր կարող պարզապես թելադրել իր պայմանները և ստիպված էր բանակցել Թուրքիայի հետ։

S-400 ՀՕՊ համակարգերի և F-35 ինքնաթիռների միջև ընտրության հարցում, Թուրքիան հայտնվում է ՌԴ-ԱՄՆ (ՆԱՏՕ) միջև հարաբերությունների փակուղային իրավիճակում»։

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video) Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ #ՈՒՂԻՂ․ Ալիևը Շուշիում բողոքեց Սամվել Կարապետյանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյա՛ն, այո՛, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, մենք էլ ընտանիքներ ունենք․ բողոքի ակցիա (video) Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապա Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին. Հրապարակ Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը․ Կարապետյան Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել Հազարավոր մարդիկ Նիկոլի ճղճիմ վրեժի զոհ են դարձել․ Արթուր Խաչատրյան (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Օլիմպավան» հաճախող շատ երեխաներ բժշկի ցուցումներով են․․․ էս ի՞նչ եք անում (video) Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա «Եռաբլուր»-ի դիմաց բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ 1700 տոննա տաք ջուրը նեխելու է, պոմպերն ավերվելու են, մի՛ փչացրեք եղածը.«Օլիմպավանի» համասեփականատեր (video) Ուրբաթ օրը հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը բաց խաղաքարտերով է խաղում․ ո՞վ կկանգնեցնի․ Հայկ Նահապետյան (video) Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան HIMARS հրթիռային կայանների ոչնչացման մասին Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես եղբայրական ու բարեկամ երկրներ չեն, այլ դաշնակիցներ․ Ալիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am