Կտրո՞ւմ են ճյուղը, որի վրա նստած են

Կրթության և գիտության նորանշանակ դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանը առաջին «փորձությունը» չհաջողեց: Նախարարը պաշտոնապես հավանության է արժանացրել կառավարության այն եզրակացությունը, որով ըստ ամենայնի բացասական կարծիք է հայտնել բուհերի խորհուրդները ապաքաղաքականացնելու մասին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը կամ ավելի ճիշտ՝ մերժել պատգամավորի ներկայացրած նախագիծը։ Պատգամավորն առաջարկում է զրկել քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց և քաղաքական կուսակցությունների ղեկավար խորհրդի անդամներին բուհերի խորհրդի անդամ դառնալու հնարավորությունից: ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը գործադիրի նիստում հայտարարել է, որ բուհերի ինքնակառավարման հարցը շատ կարևոր է ու պետք է լուծվի բոլոնյան գործընթացի չափանիշների շրջանակում։ «Այդ խորհուրդները ձևավորվում են պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ։ Հետևաբար, պարզ չէ, թե ինչպես կարող են կուսակցությունների ներկայացուցիչներն ազդել որոշումներ կայացնելու վրա։ Այդուհանդերձ, չի կարելի աչք փակել բուհերում քաղաքական ակտիվության վրա։ Մենք կիսում ենք պատգամավորի մտահոգությունը և օրինագիծ ենք մշակում, որը կկատարելագործի բուհերի ինքնակառավարման հարցերը բոլոնյան գործընթացի չափանիշների շրջանակներում»,- ասել է Մկրտչյանը։ Հիշեցնենք, որ Լևոն Մկրտչյանը նախարար նշանակվելու առաջին իսկ օրը, անդրադառնալով առհասարակ կրթական ոլորտի քաղաքականացված լինելու իրողությանը և ընտրական գործընթացներին դպրոցների տնօրենների ակտիվ մասնակցությանը, հայտարարել էր, որ պետք է դպրոցները ապակուսակցականացնել, և վստահեցրել, որն ինքն անձամբ ամեն ինչ անելու է։ Սակայն իր այս հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ հետո նա ճիշտ հակառակ որոշում է կայացնում բուհերի խորհուրդներն ապաքաղաքականացնելու մասին։ Իհարկե, պարոն Մկրտչյանը քաղաքավարի է ձևակերպել իր մերժումը՝ ասելով, թե կիսում է պատգամավորի մտահոգությունը, բայց սրա վերաբերյալ նախարարությունը օրենքի փոփոխություն է մշակում, որը պատրաստ կլինի աշնանը: Սակայն պարզից էլ պարզ է, որ իշխանությունը չի գնա բուհական համակարգի ապաքաղաքականացման: Դրա ամանավառ վկայությունն այն է, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդների նախագահները իշխանության կենտրոնական դեմքերն են՝ նախագահ, վարչապետ, քաղաքապետ, ԱԺ նախագահ և այլն: Այսինքն՝ սա առաջին հերթին քաղաքական կամքի խնդիր է, և այս հարցը, եթե լուծվի, պետք է լուծվի միայն նախագահի մակարդակով: Իսկ ընդհանրապես, ոչ ոքի համար գաղտնիք չենք բացահայտի,եթե ասենք, որ ուսումնական հաստատություններն ընտրություններից առաջ իշխող կուսակցության համար կորցնում են իրենց հիմնական նշանակությունը, այն է՝ կրթել երեխաներին և երիտասարդներին, և վերածվում կուսակցությունների քարոզչավայրերի: Դպրոցներում անցկացվող ընտրություններին քվե կեղծելու զանցանքը եթե չասենք տեղի են ունենում դպրոցների տնօրենների անմիջական մասնակցությամբ, ապա գոնե նրանց «բարձր» հովանավորության ներքո: Հասկանալի է, որ այլ կերպ չեն էլ կարող վարվել, այլապես հաշված րոպեների ընթացքում կկորցնեն աշխատանքը, եթե ակտիվ աջակցություն չցուցաբերեն իշխանության վերարտադրությանը: Բուհերի ուսխորհուրդները ներկայումս բառի բուն իմաստով կուսակցական պատկանելությամբ են ձեւավորվում՝ ոչ ՀՀԿ-ական ուսխորհրդի նախագահ այսօր չկա: Իսկ պրոռեկտորների ինստիտուտն էլ այնքան է վարկաբեկվել, որ այս պոստերում, ի «հատուցումն» կուսակցական աշխատանքների, նշանակվում են անձինք, որոնց ուսերին իշխող կուսակցական գծի կուրացիայի ու ուսանողությանը այս համատեքսոտւմ համակարգելու պարտավրությունն է դրվում: Վկան տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սաքուլիկը՝ Սեւակ Խաչատրյանը, որն այդ աթոռին հասավ ընտրական գործընթացներում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար: Այս կարգի օրինակներ էլի կարելի է բերել: Մնում է սպասել նախագահի խոստացած ժամանակներին, երբ որ բոլոր գործերի հիմքում կդրվի պրոֆեսիոնալիզմը:   Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am