Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար

Արագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատացյալները մեկ սրտով և մեկ հոգով համախմբվել էին միասնական ժամերգության ՝ իրենց աղոթքներն առ Աստված բարձրացնելով Վարդենուտ գյուղի գողտրիկ Սուրբ Մերկեռիոս եկեղեցում։
Միասնական ժամերգության ընթացքում աղոթք բարձրացվեց հայրենիքի խաղաղության ու ապահովության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Արագածոտնի թեմի սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի, հոգևոր հայրերի, գերության և անազատության մեջ գտնվող մեր զավակների համար։
Ընթացս Ժամերգության իր խոսքը ներկաներին փոխանցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը. «Չար և շնացող ազգ» անվանելով՝ Տերը ցույց է տալիս այն մարդկանց հոգևոր վիճակը, ովքեր իրենց սրտերը փակել էին Աստծո առաջ։ Նրանց չարությունը նախևառաջ արտահայտվում էր անհավատությամբ և Աստծո ներկայության հանդեպ կասկածանքով։ Նրանց միտքը հեռացել էր հոգևոր կյանքից, և նրանք, տեսնելով անգամ հրաշքները, շարունակում էին նշաններ պահանջել։
Տեր Հայրն ընդգծեց, որ Նինվեի բնակիչները, լսելով միայն Հովնան մարգարեի քարոզչությունը, ապաշխարեցին և փրկվեցին։ Իսկ Քրիստոսի ժամանակ շատերը, ունենալով նրանցից անհամեմատ մեծ շնորհներ և լսելով հենց Փրկչի խոսքը, չընդունեցին ճշմարտությունը։
Հորդորեց, որ եկեղեցի մտնելիս գիտակցենք՝ մենք գալիս ենք Աստծո հետ հանդիպելու և Նրա հետ խոսելու։ Մեր ներկայությունը եկեղեցում չպետք է պայմանավորված լինի մարդկանց գնահատականներով կամ մարդահաճո լինելու ցանկությամբ, այլ պետք է ուղղված լինի Աստծուն հաճելի կյանք ապրելու ձգտմանը։
Վերջում Տեր Հայրը հիշեցրեց, որ մենք ևս երբեմն կարող ենք նմանվել փարիսեցիներին ու սադուկեցիներին, երբ երկմտում ենք, կասկածում եկեղեցու մասին մտածելիս կամ հավատքը փոխարինում արտաքին ձևականություններով։ Քրիստոս յուրաքանչյուրիս հրավիրում է մաքրել մեր սիրտը, ամրապնդել հավատը և ապրել Աստծուն հաճելի կյանքով»։
Թող Տիրոջ խաղաղությունն ու ողորմությունը մշտապես ուղեկից լինեն մեր ժողովրդին, մեր հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն։
ԾԱՆՈՒՑՈՒՄ.
տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ին, ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Գառնահովիտ գյուղի(Թալինի շրջան) Սուրբ Գևորգ եկեղեցում:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video) Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. պաշտպան Տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝ 1. Չվախենալ վիժվածքներից, 2. Վախենալ ճորտ լինելուց. Արթուր Դանիելյանը` կալանավայրից Ինչի՞ համար է էս ձևականությունը․․․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video) Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել Ուիթքոֆը և Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը․ Axios «Դուք ձեր արածից գո՞հ եք, հերիք՛ է, այսպես չի՛ կարելի»․Գեղամ Մանուկյանը սաստեց Կառավարության անդամին (video) «Մտանք գյուղեր ու խայտառակ խնդիրներ տեսանք․ այս կառավարության արածը լսե՛ք»․ Լևոն Քոչարյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին Խարկովի ՋԷԿ-5-ին հարվածելու մեջ՝ էներգետիկ հրադադարի հայտարարումից հետո Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» Արտաշատը Թուրքիային սահմանակից է․ մարդիկ շատ անհանգիստ են․ Գերասիմ Վարդանյան (video) Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Սրանցից վախեցող չկա՛, սրանց հետ ոչ մի պայմանավորվածություն չի՛ լինելու․ Լևոն Քոչարյան (video) Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Փաշինյանի իշխանության լկտիությանը այնպիսի պատասխան կտանք, որ․․․ Գերասիմ Վարդանյան (video) Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում Նեթանյահուն դատապարտել է Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը Սրբոց Թարգմանչաց վարդապետաց ոգով հզորացած՝ Դպրեվանքը բացեց 2026-2027 տարեշրջանի դռները Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը կկայանա վաղը TRIPP-ը՝ Իրանի թիրախո՞ւմ. ի՞նչ է սպասվում առաջիկայում (video) Մահացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Սաուդյան Արաբիան պատրաստվում է պատասխանել հութիների հրթիռային հարձակումներին․ Le Monde Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am