Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios
Վաշինգտոնը պահանջում է, որ Թեհրանը հրապարակայնորեն ընդունի Հորմուզի նեղուցի լիարժեք բաց լինելը և պարտավորվի դադարեցնել առևտրային նավերի գնդակոծություններն ու հետապնդումները։ Այս մասին գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
«Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Իրանը շաբաթ օրը հանդես գա հրապարակային հայտարարությամբ՝ ընդունելով, որ Հորմուզի նեղուցը բաց է։
Կա՛մ նման հայտարարություն կանեն, կա՛մ իրենց մոտ ամեն ինչ լավ չի ավարտվի»։
