ԵԱՀԿ-ն ընդունած՝ Վրաստանին քննադատող հռչակագրի պատճառով կորցնում է վստահությունը վրացական հասարակության աչքերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջությամբ վերցված ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը շատ ցավալի է: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն իջել է (ԱՄՆ կոնգրեսական) Ջո Ուիլսոնի մակարդակին: Դա շատ ողբերգական երևույթ է: Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից», – ասել է Կոբախիձեն:
ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է հռչակագիր Վրաստանի վերաբերյալ: Փաստաթղթում ներառված է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից պատրաստված բանաձևը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ Վրաստանի 2024 թվականի խորհրդարանական և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եղել են խնդրահարույց, չեն արտացոլել ժողովրդի կամքը: Բացի այդ, փաստաթղթում Վրաստանին կրկին քննադատում են իբրև ժողովրդավարության բնագավառում գոյություն ունեցող խնդիրների, հավաքների ազատության սահմանափակումների համար: Վրաստանի պատվիրակությունը մինչև քվեարկությունը լքել է նիստերի դահլիճն ի նշան բողոքի:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը