Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան

Երեկ Анна Григорян-ի ու Քրիստինե Վարդանյան-ի հետ դատարանի բակում էինք, դատարանի ներսում՝ փակ նիստում քննվում էր մեր նախկին պատգամավոր գործընկերոջ՝ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը։
Նիստը բավականին կարճ տեւեց՝ 1,5 ժամ: Ու թեեւ ակնհայտ էր, որ Արեգնազին կալանավորելու են, հոգու խորքում կանացի հույս էինք փայփայում, որ կնոջ՝ անչափահաս երեխա ունենալու հանգամանքը կարող է ետ պահել դատավորին՝ Արեգնազին չտանել կալանքի: Բայց ոչ, կալանքի որոշումն արդեն դատավորի դարակում էր, քննիչի միջնորդությունը բավարարել էր ամբողջությամբ։
Ու սա այն դեպքում, որ շաբաթներ առաջ Արեգնազի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, տարբեր աղբյուրներից էլ դեռ ամիսներ առաջ գիտեր, որ գործ է հարուցվելու, ու այդ ամբողջ ընթացքում չէր թաքնվել քննությունից, անգամ փորձ չի արել:
Սա եւս մեկ անգամ փաստում է, որ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանքի որոշումը քաղաքական պատվեր է եւ ոչ երբեք արդարադատության իրականացում։
Բայց ամենամեծ աբսուրդն անգամ սա չէր. մանր վրեժխնդրության ու քինախնդրության դրսեւորումն այն է, որ ընդդիմադիր քաղաքական կին գործչին դատավորը զրկել է անգամ սեփական երեխային տեսնելու հնարավորությունից. Արեգնազի տեսակցությունները փակ են ամբողջությամբ։
Սա Նիկոլ Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին՝ հարվածելու եմ ձեր ամենաթույլ կետին՝ ձեր երեխաներին։ Կնոջ համար երեխային չտեսնելուց ավելի սարսափելի բան լինել չի կարող։ Բայց ես վստահ եմ՝ Արեգնազն այս փորձության միջով էլ կանցնի, պատվով կանցնի, ինչպես անցել է Լիդիան, Լիլիթը ու էլի շատ կանայք։
Նիկոլ Փաշինյանը սխալվում է իր հաշվարկներում. մայրերը ոչ թե խեղճանում, այլ գազան են դառնում, երբ ուրիշների ձեռքերը հասնում են իրենց զավակներին։ Լավ իմացիր։
Արեգնազին ճանաչում եմ դեռ լրագրողական գործունեության տարիներից ու վստահ կարող եմ պնդել՝ սկզբունքային, սեփական գաղափարները չդավաճանող, համառ ու ուժեղ մարդ է։ Մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին ու ամեն հնարավորն անելու ենք խափանման միջոցը փոխելու հարցում։

դիտվել է 252 անգամ
Լրահոս
Սա ողբերգություն է․ սկանդալային ձայնագրությունը բացահայտել է Փաշինյանի ծրագիրը․ Արամ Սարգսյան (video) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, կարո՞ղ է Արեգնազ Մանուկյանը պետական գաղտնիք պարունակող քո գրառումներն է փոխանցել․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ծառուկյանի ուղերձը․ Նիկոլի գաղտնի պլանի բացահայտում»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան «Նիկո՛լ, լավ եք արել, որ Ծառուկյանի էդ կադրերը նկարել եք, գիտե՞ս՝ հետո դա ոնց է օգտագործվելու». Փոստանջյան (video) Մեր ամրությունը փորձելու օրերի մեջ ենք․ նախկին կին քաղբանտարկյալ Ինչ-որ իրավիճակներում ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը բաց է իր նպատակներին բանակցությունների միջոցով հասնելու համար. Պեսկով Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է Հայրենիքից ստացած տպավորություններն ու հոգևոր ապրումները նոր ներշնչանք կհաղորդեն ուխտավորներին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առաջ sms էր ուղարկում, հիմա հրապարակային ասում է՝ էս պտի անես․ Քոչարյանը՝ դատավորին (video) Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ «Նիկո՛լ, քո ձեռքը հասավ Արեգնազի զավակին էլ․ մայրը գազան է դառնում, երբ․․․ »․ Ագնեսա Խամոյան (video) «18 թվից մինչև էսօր էս աբսուրդի թատրոնի մասնակից եմ ու չեմ հակասնում՝ ինչի մեջ եմ մեղադրվում»․ Ռոբերտ Քոչարյան Իսպանիայում 40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել. BBC Հայաստանի «բերմուդյան եռանկյունին». Հակոբ Բադալյան Նիկոլը Ծառուկյանի կենդանիներին բառի բուն իմաստով գողացել է․ Արմինե Ադիբեկյան (video) Իսրայելը առաջիկա օրերին Լիբանանին կվերադարձնի օկուպացված տարածքների մի մասը. CNN Թուրքիան շուտով կհայտարարի С-400 հրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու մասին Նոր հանգամանքներ․ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ խայտառակ հետապնդումները շարունակվում են․Փոստանջյան-Աղեկյան (video) Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարել են եղանակային վտանգի կարմիր մակարդակ Դու հասկանու՞մ ես՝ Տիգրանաշենը Հայաստանի ինչն է․․․ ուղիղ Նիկոլին այդ հարցը տվեք․ Արամ Սարգսյան (video) «Թրիքից ավելի անուշ հոտ չքաշածնե՛ր, էդ ի՞նչ տեսաք Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլի դեմքին գույն չկար․ Արամ Սարգսյանը սարսափելի թվեր է ներկայացնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am