Բաքուն պնդում է՝ Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվել է
Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները պնդում են, թե Բաքվի ճնշումների արդյունքում Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, իբր, կասեցվել է։
Oxu.az-ը գրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել հնարավոր ճանաչմանը՝ այն անվանելով «պատմական իրադարձությունների քաղաքականացում»։ Ըստ լրատվամիջոցի՝ Բաքվի դիրքորոշումը քննարկվել է Իսրայելում, և որոշ փորձագետներ ու քաղաքական գործիչներ հանդես են եկել գործընթացը վերանայելու օգտին։
Haqqin.az-ն էլ պնդել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը փոխանցվել է իսրայելցի պաշտոնյաներին, ինչի արդյունքում նախաձեռնությունը, ըստ նրանց, «արգելակվել է»։
Հիշեցնենք՝ վերջերս Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը, որին Թուրքիան և Ադրբեջանը կոշտ են արձագանքել։
