Շատ կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, ասացի՝ ի՞նչ է կատարվում. հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ցինիզմը չափ պետք է ունենա. Ռոբերտ Քոչարյան

Իսկապես, ես մինչև այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ են մեղադրում: Առաջին օրից չեմ հասկացել, որևէ պարզաբանում ո՛չ քննիչն է տվել, ո՛չ դատախազներն են տվել: Այս մասին դատարանի դահլիճում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ին առնչվող գործի շրջանակում:


«Կոնցեպտը հետևյալն է. առաջինը՝ հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ։ Ընտրություններն ավարտվել են, որոշումը կայացվել է և երկրորդ տեղը զբաղեցրած, 21,5% հավաքած թեկնածուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը հաղթել է ընտրություններում, պետք է գնա նախագահական պաշտոնի։ Սա ուղղակի հայտարարություն է, որը ձայնագրված է, որը կա, նաև ցանցերում կա այսօր։

2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, որի ժամանակ մենք հավաքել ենք 25%, հիմա պատկերացնում եմ՝ եթե հայտարարեինք, որ մենք հաղթել ենք այդ ընտրությունները և պետք է գնանք Կառավարության շենք, ի՞նչ կլիներ»,-նշել է նա:

Նա հավելել է, որ այդ ժամանակ, Երկրապահ կամավորական ընկերության շենքում շուրջօրյա մի քանի օր ժողովներ են եղել՝ միանալ, թե չմիանալ ցուցարարներին թեմայով։

«Վարչության կեսից ավելին գործող զինվորականներ էին և այդ զինվորականներն ամբողջ օրը գտնվում էին երկրապահում, մի մասն ասում էին՝ գնանք, մի մասն ասում էին՝ չգնանք։ Բանակի ղեկավար մարմնի մի մասն այնտեղ քննարկում էր միանան, թե՞ չմիանան։ Երկրի նախագահն ի՞նչ պետք է աներ, ինձ կարո՞ղ է մեկը բացատրել»,-ասել է նա:

Ռոբեր Քոչարյանը մանրամասնել է՝ դա տևել է 2-3 օր, երբ ինքն այցով Մոսկվայում է գտնվել, որից հետո եկել է, հանդիպել զինվորականների հետ:

«Զինվորականների հետ հանդիպում պե՞տք է ունենայի, թե՞ ոչ: Եթե չունենայի, ինձ արդյոք պե՞տք է այսօր դատեին անգործության համար։ Հավաքման մասին այն, ինչ գրված է այստեղ, սուտ է: Հավաքման նպատակը հետևյալն էր. մեկ խնդիր կար՝ զինվորականնե՛ր, ով Երկրապահ կամավորական ընկերության վարչության կազմում է, կողմնորոշվեք՝ եթե այդտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատվում եք ձեր պաշտոնից։ Կա՛մ այստեղից եք դուրս գալիս, կա՛մ բանակում եք և չեք զբաղվում քաղաքականությամբ: 25-30 հոգի մարդ է եղել, բոլորի ցուցմունքը դա է, ուրիշ հարց չի քննարկվել:

Շատ կոշտ խոսեցի Գլխավոր շտաբի պետի հետ, ասացի՝ ո՞նց ես թույլ տալիս, ի՞նչ է կատարվում։ Ես պարտավո՞ր էի դա անել, թե՞ պարտավոր չէի։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար: Լավ, ցինիզմն ինչ-որ չափ պետք է ունենա, թե ոչ»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

դիտվել է 285 անգամ
Լրահոս
«Թրիքից ավելի անուշ հոտ չքաշածնե՛ր, էդ ի՞նչ տեսաք Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) Միշուստինի հետ հանդիպմանը Նիկոլի դեմքին գույն չկար․ Արամ Սարգսյանը սարսափելի թվեր է ներկայացնում (video) #ՈՒՂԻՂ․ «Այ չմո՛, խայտառակվեցի՞ր Գագիկ Ծառուկյանի տանը»․ Արմինե Ադիբեկյան (video) ՊՆ նախկին նախարարը պատմում է՝ ինչպես է Ծառուկյանը օգնել, որ ադրբեջանցիները դուրս գան մեր դիրքերից (video) Փաշինյա՛ն, այ հիմա կլինի պատերազմ․ Հարցում (video) Նիկո՛լ, սպասի՛ր․ էս մի օր պայթելու է․ Արեգնազ Մանուկյանից ի՞նչ ես ուզում․ Արամ Սարգսյան (video) Հնարավո՞ր է կեղծել թվային դրոշմապիտակները. «Կիլիկիա»-ի և «Ի-Մարկ»-ի հակասող պնդումները. Hetq.am Եթե մատաղի որոշ դրսևորումներ վերածվել են սնահավատության, դրանք պետք է մերժվեն. Գուգարաց թեմ Շատ կոշտ խոսեցի ԳՇ պետի հետ, ասացի՝ ի՞նչ է կատարվում. հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար, ցինիզմը չափ պետք է ունենա. Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ամերիկացիներն էլի իրանցի գեներալի են սպանել Հրապարակային ասվում է՝ ես պետք է նստեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին (video) «Հրապարակ». Տոննաներով պտուղ-բանջարեղեն է արգելվել Հայաստանից արտահանել Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից «Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել Եթե Փաշինյանը դուրս գա, վտարեն, ժողովրդի վիճակը կլավանա․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, Ծառուկյանի առյուծներին պատասխան տալուդ ժամանակն է գալու»․ Արամ Սարգսյան (video) Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի Ռոստովի մարզում ԱԹՍ–ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստներում և նավահանգստում «Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Հայի թշնամիները Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրը ինձ կձերբակալեին․ Ռոբերտ Քոչարյան (video) ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգեկված հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահшցել է Արամուսում վթարային ջրանջատում կլինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am