Մարդու իրավունքները ոտնահարելով` ժողովրդավարություն չես պաշտպանի․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները։

Նախ, վերլուծենք այս թեզը տրամաբանության դիրքերից։ «Ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են մարդու հիմնարար իրավունքները։ Ուստի «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է։

Այժմ վերլուծենք այս թեզը բարոյականության դիրքերից։ Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով» ու էական չէ, թե ո՛րն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շահը (բոլշևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի։ Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան։

Անցնենք թեզի իրավական կողմին։ Այն օրը, երբ մեր երկրում իրավապահ համակարգը դուրս գա կախյալ վիճակից, նույն օրն այդ թեզն ակտիվորեն շրջանառողները կարող են մեղադրվել, օրինակ, սահմանադրական կարգի տապալման կոչի համար, քանի որ նրանց ասածը փաստացի նշանակում է դադարեցնել Սահմանադրության 1-ին հոդվածի գործողությունը («Հայաստանի Հանրապետությունը […] իրավական պետություն է»)՝ կեղծ հակադրություն ստեծելով նույն հոդվածում ամրագրված մեկ այլ դրույթի հետ («Հայաստանի Հանրապետությունը […] ժողովրդավարական […] պետություն է»)։
Ուշադիր լինենք և արձանագրենք այդ ֆաշիստական թեզն ակտիվորեն շրջանառողներին։ Հուշեմ մի քանի բանալի բառեր՝ «Պուտին», «ինքնաշխանություն», «Կրեմլ», «ռսաստրուկ»»։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Արամուսում վթարային ջրանջատում կլինի Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է» Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video) Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին Մարդու իրավունքները ոտնահարելով` ժողովրդավարություն չես պաշտպանի․ Մելիքյան Փաշինյանը մի բանից խաբար չէր, բայց․․․ Սամվել Կարապետյան (video) Մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը․ «Իրավունք» Սննկացում, ռեկետ, աղքատացում. Նիկոլի անձնական մուռը՝ պետության հաշվին (video) Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն «Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին Սա ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով իրականացվող հոգեբանական տեռոր «Հայաստանում կրկին կա կին քաղբանտարկյալ՝ Արեգնազ Մանուկյանը»․ Արեգա Հովսեփյան Արեգնազ Մանուկյանի կալանքը քաղաքական ուղերձ է, նա քաղբանտարկյալ է․ Մելոյան Մանուկյանի կալանավորման որոշումը քաղաքական դրդապատճառներով հերթական հետապնդումն է․ Ղահրամանյան Նեթանյահուն հակադարձել է Թրամփին․ ՑԱԽԱԼ-ը կմնա Լիբանանի հարավում Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույց Մոջթաբա Խամենեին չի մասնակցել Ալի Խամենեիի հուղարկավորությանը Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am