Ի՞նչ տեղի ունեցավ, այն ժամանակ մարդ մահացա՞վ. Վարդան Արամյան
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, հարցին, թե որքա՞ն ժամանակ է հարկավոր Հայաստանում գնաճը վերլուծելու համար, չցանկացավ պատասխանել, նշելով, որ հատուկ օրվա թիվ չի կարող ասել: Դիտարկմանը՝ մինչեւ կառավարությունն այդ վերլուծություններն անի, սոցիալապես անապահով խավը սովից կմահանա, նախարարը նշեց, որ հիշեցրեց 2010-11 թվականներ գնաճը յոթ տոկոսից բարձր էր, սակայն ոչ ոք չմահացավ:. «Ի՞նչ տեղի ունեցավ, այն ժամանակ մահացա՞վ»: Այնուհետև, տեղեկացրեց, որ աղքատության դեմ պայքարի լավագուն միջոցը տնտեսության զարգացումն է. աղքատերի համար աշխատատեղերի ստեղծումն է:
