Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը․

«Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը։
Այս օրերին իշխանության ռեպրեսիվ քաղաքականության թիրախում են հայտնվել ոչ միայն քաղաքական գործիչները, այլև հայկական մարզաշխարհը, մարզական ֆեդերացիաներն ու ամբողջ սպորտային համայնքը։
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արամ Անդրիկյանը(одр), նախարարության համապատասխան վարչության պետ Եղոյանը, ինչպես նաև ՊՆ ԲԿՄԱ-ի հրամանատարությունը, ըստ առկա բազմաթիվ արժանահավատ տեղեկությունների, աննախադեպ ճնշումներ են գործադրում մարզական ֆեդերացիաների ղեկավարների և ներկայացուցիչների նկատմամբ՝ փորձելով նրանց զրկել սեփական դիրքորոշումն ազատ արտահայտելու և Գագիկ Ծառուկյանին հրապարակավ աջակցելու իրավունքից։
Մարզաշխարհի սիրելի՛ ընկերներ,
Մենք միասին երկար ու պատվավոր ճանապարհ ենք անցել։ Միասին աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակներում, այդ թվում՝ Բաքվում, բարձր ենք պահել Հայաստանի պատիվը, հպարտությամբ բարձրացրել ենք մեր նվիրական Եռագույնը, լսել ենք մեր պետական օրհներգը և հազարավոր հայերի պարգևել հաղթանակի ու ազգային հպարտության անմոռանալի պահեր։
Այդ հաղթանակները պատահական չեն եղել։ Դրանք կերտվել են առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի հետևողական աջակցության, նրա հայրենանվեր նախաձեռնությունների և հայկական սպորտի նկատմամբ անսահման նվիրվածության շնորհիվ։ Նրա հավատը մարզիկների ուժի նկատմամբ հազարավոր երիտասարդների համար դարձել է հաջողության ճանապարհ։
Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանն ապօրինի կալանքի մեջ է, առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել մեր միասնականությունը։ Մի՛ տրվեք ժամանակավոր պաշտոնյաների շանտաժին, սպառնալիքներին և ճնշումներին։ Մի՛ թույլ տվեք, որ վախը հաղթի արժանապատվությանը։
Հիշե՛ք՝ պաշտոններն անցողիկ են, իսկ պատիվը, հավատարմությունն ու սկզբունքայնությունը մնում են։ Նրանք, ովքեր այսօր ճնշում են գործադրում, վաղը պատասխան են տալու իրենց արարքների համար, իսկ մենք շարունակելու ենք մնալ նույն միասնական, ուժեղ և հաղթող ընտանիքը։
Համոզված եմ՝ այս դժվար օրերն անցնելու են։ Մենք կրկին միասին ենք լինելու, կրկին միասին ենք կերտելու մեծ հաղթանակներ, և Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ միջազգային մրցահարթակներում ավելի բարձր ենք ծածանելու մեր սուրբ Եռագույնը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։
Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը»։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով բախվել է քարերին և կողաշրջվել Ինքը չէ՞ր նստած, որ այսքան պատերազմ եղավ․ քաղաքացին՝ Փաշինյանի սպառնալիքների մասին (video) «Ստի եղած-չեղա՞ծը, թե դու Ծառուկյանին գետնին պառկեցնելու կադրերը չես տեսել»․ պատերազմի մասնակից (video) Պարզվում է՝ նույնիսկ կոկորդիլոսն ավելի շատ ոգի, պատիվ և արժանապատվություն ունի, քան որոշ մարդիկ 2-ով համաշխարհային բանկից փող է վերցնում, ժողովրդի վզին 16-20 դնում․ քաղաքացի (video) Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա ԿԸՀ նախագահն ո՞վ է՝ մեր ծառան է, նույնն էլ Փաշինյանը․ էս ի՞նչ են անում․ Հարցում (video) Որևէ քաղաքացի դավաճանի «անկլավային կուտը» չի ուտի. հասարակական գործիչ Ի՞նչ վնասներ է կրել «Արարատցեմենտը»՝ այս օրերին չաշխատելու հետևանքով․ հարց՝ էկոնոմիկայի փոխնախարարին (video) ՔՀԿ-ները դատապարտում են անհամաչափ ուժի կիրառումը և կոչ անում ապահովել անաչառ քննություն. հայտարարություն Ճղճիմ վրեժխնդրություն. Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am