Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը
Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և չի նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները գետից դուրս են բերել մահացածի մարմինը, ով, ըստ նախնական տեղեկությունների, լողալու նպատակով ցատկել է գետը և գլխով հարվածել քարին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
