Իրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա
Իրանի զինված ուժերը թևավոր հրթիռներով հարձակվել են Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռազմանավի վրա։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանական ուժերը թևավոր հրթիռներով գնդակոծել են Բահրեյնի ափերի մոտ տեղակայված ամերիկյան նավերը»,- հայտնել է հեռուստատեսությունը՝ հղում անելով Իրանի բանակի ներկայացուցչին։
Նշվում է, որ հարձակման ենթարկվածների թվում եղել է ամերիկյան կործանիչ։ ԱՄՆ ռազմանավերի հնարավոր վնասների վերաբերյալ տեղեկություններ չկան։
