Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի ոչ թե միմյանցից կախված, այլ միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն։

 Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերել «Անադոլու» լրատվական գործակալությունը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների 36-րդ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Էրդողանը նշել է, որ Անկարայում կայացած հանդիպումը որոշել է դաշինքի զարգացման ուղղությունը նոր անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչպես նաև վերահաստատել Թուրքիայի դիվանագիտության հեղինակությունն ու երկրի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցներից մեկի։

 Նրա հիշեցմամբ՝ Թուրքիան վերջին 22 տարվա ընթացքում երկրորդ անգամ է հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը և առաջին անգամ այն անցկացրել մայրաքաղաք Անկարայում։

Նրա բնորոշմամբ՝ Թուրքիան պաշտպանական ծախսերի, ռազմական ներուժի և պաշտպանական արդյունաբերության զարգացման մակարդակով գերազանցում է դաշինքի բազմաթիվ անդամների։ Նա հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ունի թվաքանակով երկրորդ ամենամեծ ցամաքային բանակը և տասնամյակներ շարունակ ապահովել է դաշինքի հարավարևելյան թևի անվտանգությունը։

 

 

Էրդողանի խոսքով՝ օգոստոսից Թուրքիայի F-16 կործանիչները կներառվեն Էստոնիայում ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելությունում, իսկ Թուրքիան մինչև 2026 թվականի սեպտեմբերը կղեկավարի ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը Կոսովոյում (KFOR)։ Նա նաև հայտնել է, որ 2028-2029 թվականներին Թուրքիան կգլխավորի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը։

Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նոր փուլում եվրոպացի դաշնակիցները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն, իսկ Եվրոպական միության պաշտպանական նախաձեռնությունները պետք է լրացնեն, այլ ոչ թե կրկնօրինակեն ՆԱՏՕ-ի գործունեությունը։

«ՆԱՏՕ-ն պետք է լինի ոչ թե միմյանցից կախված երկրների միություն, այլ միմյանց ամրապնդող դաշնակիցների դաշինք»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև կոչ է արել հնարավորինս արագ և առանց նախապայմանների վերացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև պաշտպանական արտադրանքի առևտրի սահմանափակումները։

Անդրադառնալով Ուկրաինային՝ Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը հարթակ տրամադրելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։

«Արդար խաղաղության պայմաններում պարտվողներ չեն լինում»,- նշել է նա՝ հավելելով, որ պատերազմը վերածվել է մաշման պատերազմի, որն ամեն ամիս տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր է խլում։

Խոսելով Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ տարածաշրջանը չի դիմանա նոր հակամարտությունների։

«Իսրայելը ձգտում է ճնշել խաղաղության նույնիսկ ամենաչնչին հնարավորությունը՝ անկայունությունը դիտարկելով որպես սեփական անվտանգության հիմք։ Գազայում զոհվել է ավելի քան 73 հազար պաղեստինցի, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ Տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքը երկու պետությունների սկզբունքի իրականացումն է»,– ասել է նա

F-35 կործանիչների՝ Թուրքիային հնարավոր մատակարարումների հարցին անդրադառնալով՝ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է վերաբերվում այդ հարցին։

«Ինձ թվում է, որ F-35-ների մատակարարումից հետո ամբողջ աշխարհը կասի՝ «Ամերիկան պահեց իր խոստումը»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ ներկայումս ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, իսկ Թրամփի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև KAAN ազգային կործանիչի շարժիչների մատակարարման և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերը։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ակնկալել, որ Եվրամիությունը 53 տարվա սպասումից հետո վերջապես կբացի անդամակցության դռները Անկարայի առջև։

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ճղճիմ վրեժխնդրություն. Արթուր Խաչատրյան Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք- շինություն Իմ ու իմ եղբոր տղաները հարյուր հազար անգամ ավելի շատ բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան «Գաղտնի պլանի մաս է». Սամվել Կարապետյանը՝ զանգվածային ինքնաբացարկների մասին Կոկորդիլոսը ոչ ոքի չի վնասել. ԱԻՆ աշխատակից չի տուժել. ՆԳՆ-ն և ՔԿ-ն հերքում են կոկորդիլոսի հարձակման մասին տեղեկությունը Կատարի ԱԳՆ նախարարն Արաղչիի հետ զրույցում շեշտել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի կյանքի կոչման անհրաժեշտությունը Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լինի միմյանց ամրապնդող դաշնակիցների միություն Փաշինյանը մի 20 անգամ նայել է Ծառուկյանի ձերբակալման տեսանյութը, որ տեսնի՝ իր ասածո՞վ են անում (video) «Առյուծի պես Ծառուկյանը մեքենայից իջավ ու գիտե՞ք՝ ինչ ասաց ինձ»․ ազատամարտիկը պամտություն հիշեց (video) ԻՀՊԿ-ն հայտարարել է ահաբեկչական երկու խմբավորում վերացնելու մասին Ինձ ԱԱԾ պադվալով էլ չի վախեցնի Փաշինյանը․ թող նոր բաներ մտածի․ Սամվել Կարապետյան (video) Էստոնիան ծրագրում է Ուկրաինայից անօդաչու թռչող սարքեր և հեռահար զենքեր գնել Գերմանիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ «Tomahawk» հրթիռներ ձեռք բերելու հարցում Փաշինյանի բոլոր առաջարկներին Միշուստինը մեկ բառով պատասխանեց՝ «ոչ». քաղաքագետ Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ Իսրայելը պետք է դադարեցնի բոլոր ռшզմական գործողությունները. Լիբանանի նախագահ Ժամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. Զախարովա Պուտինը և Թրամփը կառուցողական երկխոսություն են հաստատել. Պեսկով Արթուր Ալեքսանյա՛ն, դու էս ինչ ես անում․ Տիգրան Չոբանյան (video) Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն ազատվել է աշխատանքից. Factor
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am