Ինչ է կատարվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանն ազատվել է աշխատանքից. Factor

Oրեր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը։ Այս մասին գրում է Factor-ը:


Համալսարանում մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պրոռեկտորի հրաժարականը պայմանավորված է համալսարանի Գյումրիի մասնաճյուղում ստեղծված իրավիճակով։ Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ մասնաճյուղի անձնակազմը գործադուլ և բողոքի ակցիա էր իրականացրել՝ պահանջելով տնօրենի պաշտոնում վերանշանակել Կարեն Պետրոսյանին։ Աշխատակազմի բոյկոտի արդյունքում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստիպված էր եղել մինչև նոր ընտրությունների անցկացումը մասնաճյուղի տնօրենի ԺՊ նշանակել Կարեն Պետրոսյանին։ Սակայն, այսպիսով, Պետրոսյանի և Գրիգորյանի միջև լարվածությունը չի մեղմվել, ավելին, այնքան է խորացել, որ Կարեն Պետրոսյանը դիմել է համալսարանի խորհրդին՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով, ինչպես նաև միջնորդել է իր վերադասի՝ բուհի ռեկտոր Արմեն Գրիգորյանի գործողությունները քննարկել բուհի էթիկայի հանձնաժողովում։ Ի թիվս այլ հարցերի՝ Կարեն Պետրոսյանը էթիկայի հանձնաժողովում բարձրացրել է այն հարցը, որ Արմեն Գրիգորյանը պատշաճ ուշադրություն չի դարձրել աշխատակիցների բողոքներին և չի նախաձեռնել հանդիպում նրանց հետ՝ խնդիրների կարգավորման նպատակով։ Նշենք, որ տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատուրյանն է։

Ինչ վերաբերում է ներկայիս ռեկտոր Արմեն Գրիգորյանին, ապա բուհական շրջանակներում նա համարվում է նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի համախոհը, որը պաշտոնից հեռացել էր աղմկահարույց պատմություններից հետո։ Մասնավորապես՝ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Գալոյանի վերաբերյալ քրեական վարույթ է եղել, երբ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մեզ հայտնի է նաև, որ այս օրերին բուհում ստուգումներ են իրականացվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից: Իսկ ամիսներ առաջ ստուգումներ էր սկսել Պետական վերահսկողական ծառայությունը։

դիտվել է 409 անգամ
Լրահոս
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am