Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպմանը։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ դրական գնահատելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները։«Լավ հանդիպում ունեցա նախագահ Թրամփի և նրա թիմի հետ։
Շնորհակալ եմ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանը հատկացված կարևոր ուշադրության համար, որը կօգնի ավելի արդյունավետ պաշտպանել մարդկանց կյանքերը»,-գրել է Զելենսկին։Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք գաղափարներ, որոնք կարող են ամրապնդել Ուկրաինայի դիրքերը և մոտեցնել խաղաղության հաստատումը։«Ակնկալում եմ, որ մեր թիմերը հնարավորինս արագ կաշխատեն այսօր քննարկված բոլոր հարցերի ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա կտրամադրի։
