Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից։

Նահատակության էության մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը ներկայացվելու է հատվածաբար՝ հետևյալ բովանդակությամբ.

Ա. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Բ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

Գ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է

Դ. ՆԱՅԵԼՈՎ ՀԱՎԱՏՔԻ ԶՈՐԱԳԼԽԻՆ` ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՆՈՒՅՆԱՑԱԾ

Ե. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ Է

Զ. ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է

Է. ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ

Ստորև՝ աշխատության նախաբանը.

«ՆԱՀԱՏԱԿՔ ՊԱՆԾԱԼԻՔ

«Որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն` յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւն մարմնոյ. յամենայն հողմոյ շարժի, և յամենայն բանէ խռովի, եւ յամենայն իրաց դողայ. երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում և յանգիւտ կորուստն յուղարկի ի մահուան իւրում: Որպէս և ասաց ոմն ի հնումն, մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւն: Որ զմահ ոչ գիտէ, երկնչի ի մահուանէ, իսկ որ գիտէ զմահ, ոչ երկնչի ի նմանէ» (Եղիշե):

Սուրբ Եղիշեի վերոնշյալ խոսքից հետո կարելի էր այլևս ոչինչ չասել և չշարունակել, որովհետև այս մի քանի տողերն ամբողջությամբ պատկերագրում են կյանքի իմաստը, բովանդակությունն ու արժեքը:

Կարող եմ անվարան ասել, որ այն սեղմ, համառոտ և բայց խորքային և համապարփակ պատգամն է ամբողջ Աստվածաշունչ մատյանի` Աստծո նամակի` ուղղված մարդուն, և արտահայտումն է ողջ քրիստոնեական ինքնության: Ըստ որի, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԳՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է, այսինքն, եթե չկա նահատակության ու մարտիրոսության գաղափարը, ապա քրիստոնեություն գոյություն չունի, եթե չկա նահատակության գաղափարը, ապա չկա քրիստոնյան և եթե չկա խաչելության խորհուրդը, ապա գոյություն չունի Հարության Հաղթանակը:

Նահատակության գաղափարը քրիստոնեական կյանքի ողնաշարն է, այն հրաշեկ առանցքը, որի շուրջ ձևավորված է և որից բխում է քրիստոնեական բարոյագիտությունը, վարքաբանությունը և կենցաղավարությունը: Այլ խոսքով, նահատակության և զոհաբերության խորհուրդը խմբագիրն է քրիստոնեական փիլիսոփայության կյանքի գրքի:

ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ, ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ ԵՎ ՀԱՄԱՐ ԵՎ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԻՇՏ ԵՆ: Նրանք ծնվում են անցյալում, բայց ապրում են ապագայում, և հետևաբար, նրանց հիշատակությունն ու տոնախմբումը ոչ միայն անցյալի հիշատակումն է, այլ ներկայում նրանց հետ նույնանալու և հիշելու գալիքի համար` որպես պատմությունը և ժամանակները կամրջող կամար և սերունդներին փոխանցվելիք պատգամ:

Ի՞նչ է մեզ փոխանցում Եղիշեն. «Նրանք, ում հոգիները թուլացած են երկնավոր առաքինությունից` հոգևոր խորքային գիտակցությունից և կյանքի ըմբռնումից, նրանք մարմնապես սարսափելի վախի մեջ են ապրում մշտապես և ամեն ինչից: Այդպիսին երազագետ է իր կյանքում և անգտանելի կորստյան է մատնվում իր մահվան ժամանակ: Իսկ ամենաէականը` ով մահը չի ճանաչում, երկնչում է նրանից, իսկ ով ճանաչում է և գիտի, թե ինչ է մահը, չի երկնչում նրանից»:

Այսպիսով, նրանց հիշատակությունը ոչ թե անցյալի մասին է, այլ` ապագայի:

Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ ժամանակակից աշխարհը մշտապես հիացել է խաչելության խորհրդի պատկերով և հոգևոր գեղեցկությամբ` մարդուն ներկայացնելով սիրո զոհաբերության կամ զոհաբերական սիրո վեհությունը: Սակայն ժամանակակից աշխարհը չի ցանկանում, որ մարդը այն դարձնի գիտակցություն, վարքագիծ, գործողություն և կյանքի փիլիսոփայություն, այլ սիրում է տաք սենյակում, հարմարավետ դահլիճներում, նույնիսկ եկեղեցիներում խոսել այդ մասին, բայց ոչ՝ ապրել նրա մեջ և նրանից բխած վարքով:

Սա հավատքի նվազեցումն է սոսկ արժեհամակարգային և բարոյական գաղափարական աստիճանի` կենդանի ապրող հավատքը վերափոխելով մշակութային մնացուկի կամ մտահայեցողական խաղերի` հանգեցնելով հոգևոր մինիմալիզմի, այսինքն` կրոն առանց Աստծու, քրիստոնեություն առանց Քրիստոսի, մշակութայնացած քրիստոնեություն առանց Քրիստոսի Անձի, խաչելություն առանց գամերի:

Այս ամբողջի խտացումը գեղեցկագույնս ներկայացնում է Սբ. Գրիգոր Նարեկացին` խոսքի և գործի հակադրության և, միևնույն ժամանակ, խոսքի և վարքի նույնական լինելու անհրաժեշտության մասին խոսելով.

Մի՛ լիցի ինձ երկնել, եւ ոչ ծնանել,

Ողբալ, եւ ոչ արտասուել,

Խորհել, եւ ոչ հառաչել,

Ամպել, եւ ոչ անձրեւել,

Ընթանալ եւ ոչ հասանել,

Պաղատիլ, եւ անտես մնալ,

Կողկողիլ, եւ ոչ ողորմիլ,

Աղաչել, եւ ոչ ինչ աւգտել

Զոհել, եւ ոչ ճենճերել,

Զքեզ տեսանել, եւ դատարկ ելանել:

(ԲԱՆ Բ, Գ)

Այս մասին է վկայում առաքյալը. «Ինչպես, որ մարմինն է մեռած առանց հոգու, նույնպես էլ հավատքն է մեռած առանց գործերի» (Հակ. 2:26): Սա ոչ թե պարզապես առաքինի գործերով հավատքը «գնելն» է, այլ հավատքի կենդանության մասին է, երբ այն համոզմունք է, վարք և կենցաղ, շոշափելի և զգալի «ունայնանալու աստիճան մինչև մահ, և այն էլ խաչի մահ» (Փիլիպ. 2:6-8):

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան»։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am