Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի դաշինքին և կնպաստի դրա ամրապնդմանն ու համախմբմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի հիմնական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Մերցը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հյուրընկալության և գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպման համար։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարի Հաագայում ընդունվել էր պաշտպանական կարողությունների զգալի ընդլայնման մասին որոշում, և հավելել, որ այդ պարտավորություններն արդեն իրականացվում են։

Մերցի խոսքով՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասը զգալիորեն ավելացրել են պաշտպանական ծախսերը։ Նա ընդգծել է, որ դաշինքի անդրատլանտյան բնույթը պահպանելու համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ն դարձնել «ավելի եվրոպական»։ Որպես համագործակցության օրինակ՝ Գերմանիայի կանցլերը նշել է Գերմանիայի, Նորվեգիայի և Կանադայի համատեղ ծրագիրը՝ սուզանավերի արդիականացման ուղղությամբ։

«Սա տասնամյակներով կամրապնդի մեր համագործակցությունն ամբողջ Ատլանտյան տարածաշրջանում»,- ասել է նա։

Մերցը հայտնել է նաև, որ գագաթնաժողովում կքննարկվեն համատեղ պաշտպանական նախաձեռնությունների հետագա զարգացումը և վստահություն հայտնել, որ Անկարայի հանդիպումը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին՝ դարձնելով այն ավելի ուժեղ և ավելի միասնական։

Կանցլերը նշել է, որ օրակարգում ընդգրկված է նաև Ուկրաինային աջակցելու հարցը՝ ընդգծելով, որ Բեռլինը շարունակելու է աջակցել Կիևին։

Նրա խոսքով՝ Եվրոպան նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակում 2026 և 2027 թվականներին Ուկրաինային տարեկան կտրամադրվի 70 միլիարդ եվրոյի աջակցություն։

«Այժմ այս պատերազմի ավարտը կախված է միայն Ռուսաստանից։ Ռուսաստանը հնարավորություն չունի հաղթելու այս պատերազմում և չի հասնի իր ռազմական նպատակներին։ Որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի Եվրոպայի, Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Մերցը։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը Անդրանիկին տարա՛ն, Ծառուկյանին տարա՛ն, փողոցը դատարկ է․ էս ի՞նչ եք անում ընդդիմություն․ Բոզոյան (video) «Հենց հիմա Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիներին էլ են սպանում»․ Վահե Մովսիսյան (video) Դիմում եմ Գագիկ Ծառուկյանի դուստրերին․ շտապեք հասնել այնտեղ․ Անժելա Թովմասյան (video) Սկանդալային բացահայտում է եղել․․․ Կաթողիկոսի դեմ ինչ նոր հարված են պատրաստում (video) «Ուժեղ Հայաստան» դաշինքի 106 պատգամավորության թեկնածու դիմել է ԿԸՀ՝ ներկայացնելով ինքնաբացարկ ԿԸՀ-ն դատախազությանը վերադարձրեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրգործ սկսելու մասին միջնորդությունը (video) Ծառուկյանին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների արդյունքում «Սադիստնե՛ր, դուք Ծառուկյանին ու՞ր եք տարել․․․ ի՞նչ եք ուզում էդ մարդուն անել»․ քաղաքացի Մերց․ Անկարայի գագաթնաժողովը նոր շունչ կհաղորդի ՆԱՏՕ-ին Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. Նազիկ Ավդալյան Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հիմնավոր կասկածներ կան՝ Գագիկ Ծառուկյանից խլած բիզնեսներն ում կվաճառեն․ Հայկ Ֆարմանյան (video) «Մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն». Արեգա Հովսեփյան․ «Ուժեղ Հայաստան» «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում Հայաստանին օգտագործում են ռուսի դեմ․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ քաղաքացիների մտահոգությունը (video) ՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am