Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են

«Հայաստան» դաշինքի՝ երկու օր առաջ տարածված հայտարարության մեջ ամեն ինչ հստակ է։ Սակայն երեկ հրապարակված տեսագրությունները՝ ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ տանում Քննչական կոմիտե՝ բացահայտ ոտնահարելով օրենքի, բարոյականության և մարդկային տրամաբանության բոլոր նորմերը` հրապարակային նվաստացնելով, ստորաբար գետնին պառկեցնելով, իսկ այնուհետև Դատարանի վճռով կալանավորելով նրան, ևս մեկ անգամ փաստում են, որ Սրբազանների, հայազգի նշանավոր բարերար Սամվել Կարապետյանի, մեր գործընկեր Արթուր Սարգսյանի, ընդդիմադիր դաշինքների, կուսակցությունների, լրատվամիջոցների բազմաթիվ անդամների դեմ իրականացվող գործընթացները քաղաքական հաշվեհարդար են՝ թույլ, մանրախնդիր, անբարոյական միավորի վրեժխնդրություն, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Հասարակության յուրաքանչյուր գիտակից անդամ հասկանում է, որ սա նրանց ձեռագիրն է, և այլ բան չէինք էլ կարող սպասել նրանցից։ Բայց պարտված, Հայաստանը այս օրին հասցրած, Արցախը հանձնած, Հայ Առաքելական Եկեղեցին հալածող, հակապետական, հակաազգային իշխանությունները որքան մնան մեր պետության կառավարման ղեկին, նրանց թիրախում է հայտնվելու ազգային արժեքներ կրող յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ կամ պարզապես իշխանությանը քննադատող քաղաքացի։

Սակայն հատուցման, արդարության վերականգնման օրը գալու է։ Եվ այս հանցավոր ամենաթողության թե պատվիրատուն, թե հրաման տվողը, թե այսպես կոչված ոհմակով «հրաման կատարող» ոչնչությունները իրականում իրենք իրենց են նվաստացնում, ստորացնում և անկասկած կանգնելու են դատարանի առաջ, իսկ վախը Աստծո դատաստանից՝ նրանց հալածելու է ամեն վայրկյան, ողջ կյանքի ընթացքում»։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Միջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացի Գագիկ Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ․ ԿԸՀ որոշումը (video) Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել․ Արթուր Միքայելյան (video) «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին,կոտրել այն և հայտնվել արգելապատնեշի վրա Հիմնավոր կասկածներ կան՝ Գագիկ Ծառուկյանից խլած բիզնեսներն ում կվաճառեն․ Հայկ Ֆարմանյան (video) «Մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն». Արեգա Հովսեփյան․ «Ուժեղ Հայաստան» «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում Հայաստանին օգտագործում են ռուսի դեմ․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ քաղաքացիների մտահոգությունը (video) ՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահին Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են #ՈՒՂԻՂ․ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան (video) Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկում է ունեցել Նիկոլն իմացել է՝ Ալենը «ոտքը կուտի», եթե․․. (video) Ում է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ Ահլիին․ Arriyadiyah ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը «Միշուստինն, իր մի խոսքով, բառի բուն իմաստով կոշտ ապտակ է հասցրել Փաշինյանին»․ Հայկ Ֆարմանյան (video) Աբովյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքական սադիստնե՛ր, Գագիկ Ծառուկյանի առյուծին սատկացրեցիք, հիմա ի՞նչ եք անելու»․ Էդիկ Անդրեասյան (video) Ջրանջատում Երևանում և Լոռիում Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային. Genesis Armenia Նիկո՛լ, արա՛, դու ինչ «ձիշովկա ես»․․․ ստացա՞ր Ծառուկյանի պատասխանը․ Դավիթ Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am