«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Իրանի կառավարության հրավերի շրջանակում Թեհրանում քննարկումներ էին լինում տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների հետ։

Տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ իրանական կողմն անդրադարձավ Հայաստանի կառավարության վարքագծին՝ նշելով, թե իրենց համար տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ սիրախաղ, Թրիփ և այլն։

«Ի՞նչ վեկտորներ ունի ձեր Փաշինյանը»,- հարցը ինձ ուղղեց իրանցի փորձագետը։

«Մեր Փաշինյանը․․․»,- այսքանը հազիվ էի հասցրել արտասանել, երբ քննարկմանը մասնակից թուրք քաղաքագետներից մեկը տեղից արձագանքեց, թե․ «Yok, arkadas, o sizin Pasinyan degil, o bizim Pasinyan'dir!» (չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է)։

Եզակի դեպքերից էր, որ ստիպված էի համաձայնել թուրքերի հետ։ Ասացի, որ ես ընդհանրապես թուրքերին զիջելու հակում չունեմ, բայց սա այն դեպքերից է, որ մեծ ուրախությամբ կզիջեմ։ Դրան թուրք գործիչն արձագանքեց․

«11-րդ դարում այս տարածաշրջանում հայտնվելուց հետո թուրքերը արդեն 1000 տարի այստեղ են, բայց այդ 1000 տարվա մեջ կարող ենք 3 մեծ գործիչների անուն տալ, որոնք ճակատագրական փոփոխություն են բերել թուրքերի կյանքում։ Առաջինը Սելջուկն էր, որ Ալթայից թուրքերի նախնիներին բերեց այստեղ, երկրորդը Քեմալ Աթաթուրքն էր, որ ստեղծեց թուրքական հանրապետություն, ժողովրդին զարգացման ճանապարհի վրա դրեց, և երրորդը Նիկոլ Փաշինյանն է, որը գետնի վրա հիմք դրեց պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործմանը՝ հանձնելով Արցախը և փաստացի ցամաքային կապ ստեղծելով Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, շուտով միջանցքի կարգավիճակով կհանձնի նաև Սյունիքը, և մեծ Թուրքիայի համար կբացվեն դարպասները դեպի Ռուսաստանի հարավ, դեպի Չեչնիա, Դաղստան, դեպի Ղազախտան ու բնականաբար՝ Ալթայ։ Հայաստանն այդ ճանապարհին մեծ ոսկոր էր, և ավելի քան 100 տարի թուրքերը չէին կարողանում կուլ տալ այդ ոսկորը։ Փաշինյանը ջարդեց այդ ոսկորը։ Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը թուրքերի՛ Փաշինյանը»։

Ծանր լռություն իջավ քննարկման մասնակիցների վրա, իսկ քիչ անց իրանցիներից մեկը բարձրաձայն ցավակցեց հայ ազգին»։

դիտվել է 870 անգամ
Լրահոս
Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Թրամփը դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական օբյեկտների վրա հութիների հարձակումներից Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բախումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունները հիմքեր ունեն Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am