Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է

Քիչ առաջ խոր զզվանքով և անզուսպ զայրույթով դիտեցի այն տեսանյութը, որտեղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, ինչպես գիշատիչներ, նետվում են Գագիկ Ծառուկյանի վրա և բռնի ուժով գետնին տապալում նրան։
Սա ոչ թե ուժի ցուցադրություն էր, այլ վախկոտ ռեժիմի կողմից կազմակերպված հրապարակային նվաստացման և քաղաքական ահաբեկչության տեսարան։
Ես չեմ կարողանում զսպել զայրույթս, որովհետև այն, ինչ տեսա, պետության վերածումն էր քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Դա ոչ թե օրենքի կատարում էր, այլ իշխանության վախի և ատելության բացահայտ դրսևորում։
Այս պահին ուզում եմ առանց որևէ վերապահման հայտնել իմ ամբողջ զորակցությունը Գագիկ Ծառուկյանին՝ ոչ միայն որպես քաղաքական գործչի և ավագ ընկերոջ, այլև որպես մարդու, ում փորձեցին հրապարակայնորեն նվաստացնել։
Սակայն ես համոզված եմ՝ արժանապատվությունը չի կարող գետնին տապալվել, որքան էլ դիմակավորված բորենիները փորձեն դա անել։
Նման մեթոդները ապացուցում են միայն մեկ բան՝ դուք վախենում եք։ Վախենում եք ուժեղ մարդկանցից։ Վախենում եք ճշմարտությունից։ Վախենում եք ձեր սեփական անկումից։
Նիկոլ Փաշինյա՜ն, դու և քո «ուսապարկերը» բեմադրեցիք այս գարշելի ներկայացումը և տարածեցիք այն՝ կարծելով, թե դրանով կվախեցնեք ժողովրդին, կստորացնեք ընդդիմությանը և կստիպեք բոլորիս լռել։
Դուք սխալվել եք։
Այս ամոթալի տեսանյութի և այս քաղաքական վրեժխնդրության համար պատասխանը լինելու է։ Ոչ թե ձեր ոճով և ձեր մեթոդներով, այլ այնպիսի քաղաքական հարվածներով, որոնք շատ շուտով ձեզ կհիշեցնեն՝ ոչ մի ռեժիմ չի կարող հավերժ գոյատևել վախի, բռնության և նվաստացման վրա։
Եվ վերջում՝ անձամբ քեզ, Նիկոլ Փաշինյան։
Այսօր դու չցուցադրեցիր ուժ։ Դու ցուցադրեցիր քո լիակատար վախկոտությունը և քաղաքական սնանկությունը։ Վախ՝ իրական մրցակցությունից, վախ՝ սեփական ապագայից, վախ՝ այն պատասխանատվությունից, որն այլևս անխուսափելի է։
Դու արդեն կանգնած ես այն անդունդի եզրին, որի մեջ ինքդ ես քեզ նետել։
Այդ անդունդը դառնալու է քո իշխանության վերջնական քաղաքական գերեզմանը։

Սուրեն Սուրենյանցի գրառումը

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Բյուրականի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու համար Ենոքավանի ղեկավարը ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել «Այ տղա՛, դե լսիր՝ ով է արել․․․ այ Ալիևի «աբսլուգ» »․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) 2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան Աճառյան փողոցում բախվել են «Ford Transit»-ը և «Nissan Note»-ը 7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆ Իրանում երգչուհին մտրակի 74 հարված է ստացել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար Հայե՛ր ջան, վերջապես իշխանափոխություն կարող է լինել, որը կլինի, երբ․․․ Հովհաննես Ավետիսյան (video) «Ու սա այն Եվրոպայի կարծիքն է, ուր ձին թամբած պատրաստվում է գնալ հայ ազգը». Արգիշտի Կիվիրյան «Սա արդեն իսկապես լուրջ է»․ Արման Աբովյան «Ինչպե՞ս եք վերաբերվում լրագրողին ուղղված Փաշինյանի խոսույթին»․ Ղահրամանյանը՝ ՔՊ-ականին (video) Եմենում հայտնել են 23 զոհի մասին Բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել Աննա Հակոբյանը հիմա ուրիշ գործով է զբաղված․․․ Էդգար Ղազարյանը՝ ՆԳ նախարարին ու ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սրբուհի Գալյանը երեկ «մերկացրեց» Փաշինյանի վերջնական սարսափելի ծրագիրը․ Սարգսյան (video) «Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան Երևանում դասվարը աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության․ նախաքննությունն ավարտվել է «Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան․ «Հետք» Դատաիրավական համակարգը քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է Ավտովթար՝ Երևանում. ավտոմեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր Սպանել էր՝ ամուսնուն հրկիզելով Երկու ադրբեջանական խոշորագույն պրոյեկտի մեկնարկ՝ մեկ օրում (video) Անդրեյ Չիբիսը ձերբակալվել է «Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am