Բազմաթիվ արցախցի ընտանիքներ ծանր ժամանակներում ստացել են Ծառուկյանի աջակցությունը. Նժդեհ Իսկանդարյան

Կան մարդիկ, որոնց անունը ժողովրդի հիշողության մեջ մնում է ոչ թե զբաղեցրած պաշտոններով կամ քաղաքական գործունեությամբ, այլ այն գործերով, որոնք կատարել են հայրենիքի և ժողովրդի համար։ Գագիկ Ծառուկյանը եղել է այդ մարդկանցից մեկը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Տարիներ շարունակ տարբեր նախաձեռնություններով նա աջակցել և կանգնել է հայ ժողովրդի կողքին։ Բազմաթիվ արցախցի ընտանիքներ տարբեր ծանր ու դժվարին ժամանակներում ստացել են Գագիկ Ծառուկյանի աջակցությունը։ Արցախցիներս երբեք չենք մոռանում այն մարդկանց, ովքեր մեր ժողովրդի ամենադժվար օրերին եղել են մեր կողքին։ Երախտագիտությունը մեր արժեհամակարգի անբաժանելի մասն է, և այդ հիշողությունը որևէ քաղաքական գործընթաց չի կարող վերացնել։

Ուստի, խոր մտահոգությամբ և վճռականորեն դատապարտում եմ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։

Առանձնապես անընդունելի են համացանցում տարածվող այն կադրերը, որոնցում իրավապահ մարմինների ներկայացուցիչները կոպիտ ֆիզիկական ուժ են կիրառում և այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որը որևէ պարագայում չuի կարող համարվել արժանապատիվ։ Եթե նույնիսկ որևէ անձի նկատմամբ իրականացվում է քրեական վարույթ, դա երբեք չի կարող արդարացնել մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը։

Իրավապահ մարմինների առաքելությունը օրենքի պաշտպանությունն է, ոչ թե քաղաքական կամ անձնական հաշվեհարդարի տպավորություն ստեղծելը։ Այնպիսի տպավորություն է, թե օրենքը ծառայում է ոչ թե արդարադատությանը, այլ քաղաքական նպատակների։

Իրավական ցանկացած հարց պետք է ստանա բացառապես իրավական գնահատական՝ անկախ անձից, նրա քաղաքական դիրքից կամ հասարակական հեղինակությունից։ Օրենքի կիրառումը երբեք չպետք է վերածվի մարդու արժանապատվությունը նվաստացնող կամ ոտնահարող գործողությունների։

Ուժի ցուցադրմամբ չէ, որ պետությունն ուժեղ է։ Պետությունն ուժեղ է օրենքի գերակայության, արդարության և մարդու արժանապատվության նկատմամբ ունեցած հարգանքով»,- գրել է նա։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
ՊԲ շտաբից ո՞նց է էդ քարտեզը հասել ադրբեջանցիքին․ անհետ կորածների հարազատները՝ ԱԺ-ի դիմաց (video) Իսրայելցի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը Ռուսաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, եթե Լիտվայում ՆԱՏՕ-ի ռազմական բազա տեղակայվի․ Կրեմլ #ՈՒՂԻՂ․ Ո՞վ է Հայաստան ներթափանցած դիվերսանտը․ ի՞նչ է ծածկում ԱԺ ծեծկռտուքը․ Սուրեն Սուրենյանց (video) «Ալիևը դիվերսանտին հատուկ էր ուղարկել․․․ Փաշինյանը պետք է պատասխան տա»․ Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, հենց «սшտկեք», մենք լավ համերգ կկազմակերպենք․ Խաչիկ Մանուկյան (video) Անդրանիկ Թևանյանի հետ կապված մի բացահայտում անեմ, որը շատ դժվար է ինձ համար․ Բոզոյան (video) «Ադրբեջանցի դիվերսանտը խոշտանգել է հայ ընտանիք»․ Խաչիկ Մանուկյան (video) Ադրբեջանը Սամվել Կարապետյանին ձերբակալելու համար ամեն ինչ անում է, պատճառը կիմանաք. Վարդևանյան (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը խաղաթուղթ է Ալիևի ձեռքում․ Երվանդ Բոզոյան (video) Ասեմ՝ ինչպես եք ուզում կոծկել Շաքի գյուղի սահմռկեցուցիչ դեպքը․ Տիգրան Աբրահամյան (video) Պարապ եք մնացել, պարգևավճարներն եք արդարացնում, իբր գործ եք անում․ Էդգար Ղազարյանի դիպուկ խոսքը (video) Ընդդիմադիր խմբակցությունները չեն ընդգրկվի ԱԺ-ում եկեղեցու վերաբերյալ «քննիչ» հանձնաժողովում ՔՊ–ն ուզում է հայերի վրա կրակած ադրբեջանցուն հանձնել. Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Խայտառակություն․ դուք դարձել եք ադրբեջանցի ահաբեկչի խնամակալը. ընդդիմադիր (video) Գագիկ Ծառուկյանի քրգործը մուտքագրվել է դատարան և մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին Ընդունեք ձեր սխալը, որ սահմանը ծակ ա էղել, ադրբեջանցին կարացել ա ներթափանցի. Ղազինյան (video) Իջեցված քաղաքական հանձնարարության ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում․ Աբրահամյան Ինչքան գոռաք, էդքան կգոռանք, բոլոր պատասխանները ստանալու եք․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ Դիվերսանտ ադրբեջանցին «պայթեցնում է» ԱԺ-ն․․․ ՔՊ-ի հիստերիան․ Խաչիկ Մանուկյան (video) ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարը նշանվել է հայկական ծագմամբ երգչուհի Ուիլքինսի հետ «Սաղ կյանքդ թուրքերենով շարադրություն ես գրել»․ Նարեկ Կարապետյանը «տոպկեց» Ռուբինյանին․ լարված վիճակ (video) Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են Մոսկվայում Քրեական հեղինակություն Արտաշես Չիչոյանը, ևս 2 անձ կալանավորվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am