Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային

Genesis Armenia-ի հայտարարությունը.

«Այսօր, երբ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ցուցադրաբար տարան Քննչական կոմիտե, Հայաստանի քաղաքական կյանքում հերթական անգամ հատվեց այն սահմանը, որը բաժանում է օրենքի գերակայությունը քաղաքական հաշվեհարդարից։ Երբ պետական ուժային մեքենան օգտագործվում է ոչ միայն քրեական վարույթ իրականացնելու, այլև մարդու քաղաքական հեղինակությունը հրապարակավ խորտակելու համար, վտանգվում է հենց պետության իրավական հիմքը։

Ցուցադրական կադրերը, հրապարակային նվաստացման մթնոլորտը, ոչ անհրաժեշտ ուժի ցուցադրումը և դրան հաջորդած երկու ամսվա կալանքը շատերի համար դարձան ոչ թե արդարադատության, այլ քաղաքական վրեժխնդրության խորհրդանիշ, ինչին ՀՀ հասարակությունն ու աշխարհասփյուռ հայությունը ականատեսն են վերջին 8 տարում։

Եթե իշխանությունը վստահ է իր իրավական դիրքորոշմանը, ապա այդ մասին պարտավոր է խոսել դատարանում՝ ապացույցներով, այլ ոչ թե տեսախցիկների առջև կազմակերպված ուժային ցուցադրական ներկայացումներով։

Քաղաքական հակառակորդին նվաստացնելն իշխանությանը երբեք չի դարձնում ավելի ուժեղ․ հակառակը, դա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանում կեղծված ընտրություններով վերարտադրված ՔՊ իշխանության օրոք պետական ինստիտուտները վերածվել են քաղաքական անհաշտ և անհանդուրժող պայքարի գործիքների։ Երբ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները հանրության աչքում սկսում են ընկալվել որպես իշխանության քաղաքական կամակորությունները կյանքի կոչող ռոբոտ-մեխանիզմներ, կասկածի տակ է դրվում նրանց անկախությունն ու ամբողջ իրավապահ համակարգի հեղինակությունը։

Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ ընդդիմադիր գործիչ, լրագրող, հասարակական ակտիվիստ կամ պարզապես իշխանությանը քննադատող քաղաքացի։ Երբ իրավունքն ստորադասվում է քաղաքական վենդետային ու նպատակահարմարությանը, վտանգվում է յուրաքանչյուրի ազատությունն ու անվտանգությունը։

Պետությունը չի հզորանում ցուցադրական ձերբակալություններով, նվաստացնող կադրերով և քաղաքական հակառակորդների մեկուսացմամբ։ Ուժեղ պետությունը կառուցվում է օրենքի անաչառ կիրառմամբ, դատարանների անկախությամբ և այն սկզբունքով, որ նույնիսկ կոմպրոմիսի չգնացող քաղաքական հակառակորդն ունի արժանապատվության և արդար դատաքննության անքակտելի իրավունք։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական հաշվեհարդարի ճանապարհն ընտրած իշխանությունները ժամանակավորապես կարող են լռեցնել իրենց հակառակորդներին, սակայն երբեք չեն կարող այդ ճանապարհով ամրապնդել պետությունը։ Նրանք միայն խորացնում են հասարակական բաժանումները, թուլացնում պետական ինստիտուտները և խարխլում այն վստահությունը, որի վրա պետք է հենվի ցանկացած ժողովրդավարական և իրավական պետություն»։

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Երևանում «Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին Պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան «Խաղաղության» անվան տակ հերթական զիջումը ժողովրդին որպես հաղթանակ ներկայացնել չի ստացվելու․ Արթուր Միքայելյան Ուկրաինայի համար անվտանգության ամենահստակ երաշխիքը ՆԱՏՕ-ին անդամակցությունն է. Զելենսկի Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի ԱՄՆ ծովային հետևակի հռչակավոր վետերանին կասկածում են աշակերտների հետ շփման սահմանները խախտելու մեջ Չենք հաղթանակի ստին ու կեղծիքին, քանի դեռ չենք գիտակցել ու մեր ներսում չենք ապրել այն զրկանքների ու հալածանքների գոնե մեկ-քառորդ ծանրությունը, որոնց միջով անցնում է Բագրատ Սրբազանը Մի՛ թող, որ չասված խոսքերն ու չհաղթահարված վիրավորանքները խլեն քեզնից այն ժամանակը, որը կարող էիր անցկացնել սիրելիիդ հետ. Տեր Մովսես Իրանը ԱՄՆ-ի հետ հակամшրտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը․ Ոսկանյան Իրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք» Դանիան մտադիր է առաջարկել արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը ԵՄ երկրներ. Reuters Պայքար 6 ձայնի համար. ըստ Կարապետ Պողոսյանի՝ քրեաիրավական համակարգը ներգրավված է ընդդիմության դեմ կոմպրոմատներ հավաքելու գործում Սոցցանցում Փաշինյանին առաջարկում են հանդես գալ «Pupush annayi simpo arjukn em» օգտանվամբ Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն. Հայրապետյան Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Աբբաս Արաղչի Զելենսկին Ղրիմի կամուրջն օրինական թիրախ է անվանել ուկրաինական հարվածների համար ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցության վայրին Ուկրաինական բանակը վերահսկողության տակ է վերցրել 14 բնակավայր Խարկովի մարզում ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ Ադրբեջանի զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում․ Ղահրամանյան Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Tiida»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Եղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին Վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի հրամանը Մի՛ փորձիր սեփական քաղաքական և կառավարման ձախողումները բարդել ամբողջ բանակի վրա․ Մախսուդյանը՝ Փաշինյանին Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Արկադի Վարդանյանի․ «Փաստինֆո»
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am